Հայաստանի տարածքում հունիսի 14-ին սպասվում է առավելապես առանց տեղումների եղանակ: Քամին՝ հարավ-արեւմտյան` 2-7 մ/վ արագությամբ, ամպրոպի ժամանակ հնարավոր է քամու ուժգնացում‵ 20-25 մ/վ:

Օդի ջերմաստիճանը 14-15-ին կբարձրանա 2-3 աստիճանով:

Ինչպես NEWS.am-ին հայտնել են «Հայպետհիդրոմետից», Երեւանում հունիսի 14-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Առաջիկա գիշերը մայրաքաղաքում կդիտվի +14+16, իսկ վաղը ցերեկը՝ +30+32 աստիճան տաքություն։

Ջերմաստիճանը մարզերում՝

Շիրակում՝ գիշերը` +6+11, ցերեկը` +18+23,

Կոտայքում՝ գիշերը` +6+11, ցերեկը` +18+23,

Գեղարքունիքում՝ գիշերը` +6+11, ցերեկը` +18+23,

Լոռիում՝ գիշերը` +8+13, ցերեկը` +22+27,

Տավուշում՝ գիշերը` +10+15, ցերեկը` +27+32,

Արագածոտնի լեռներում՝ գիշերը` +6+11, ցերեկը` +18+23,

Արագածոտնի նախալեռներում՝ գիշերը` +12+15, ցերեկը` +28+30,

Արարատում՝ գիշերը` +13+16, ցերեկը` +30+32,

Արմավիրում՝ գիշերը` +13+16, ցերեկը` +30+32,

Վայոց ձորի լեռներում՝ գիշերը` +6+11, ցերեկը` +18+23,

Վայոց ձորի նախալեռներում՝ գիշերը` +13+16, ցերեկը` +30+32,

Սյունիքի հովիտներում՝ գիշերը` +14+19, ցերեկը` +30+34,

Սյունիքի նախալեռներում՝ գիշերը` +9+15, ցերեկը` +23+28,

Լեռնային Ղարաբաղում՝ գիշերը` +10+14, ցերեկը` +24+28։