Երեւանում հունիսի 13-ին, ժամը 03.00-ի սահմաններում,  Սարալանջի նորակառույց ճանապարհին ոստիկանական մեքենա է վթարի ենթարկվել:

Shamshyan.com-ի փոխանցմամբ, 28-ամյա Սամվել Ա.-ն ոստիկանական Hyundai մակնիշի 454 II 02 ծառայողական ավտոմեքենայով բախվել է Սարի Թաղ 2-րդ շարքի 60 տան ցանկապատին, իսկ հետո՝ հաստաբուն ծառին: Բախման հետեւանքով ավտոմեքենան կողաշրջվել է, վարորդն ու ուղեւորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Երեւանի թիվ 1 համալսարանական հիվանդանոց:

Նշվում է, որ Hyundai-ին, որը հաշվառված է ոստիկանության Երեւան քաղաքի վարչության հաշվեկշռում, կասկածելի ավտոմեքենայի է հետապնդելիս եղել, ինչն էլ եղել է վթարի պատճառ:

Hyundai-ի վարորդն ու ուղեւորը ծառայում են ոստիկանության Երեւան քաղաքի վարչության պարեկապահակային ծառայության գնդի 3-րդ հատուկ գումարտակի 2-րդ վաշտի 1-ին դասակում: