News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մայիս 07
Տեսնել լրահոսը

Հայաստանի Ազգային ժողով այսօր՝ հունիսի 15-ին, իր նիստում 68 կողմ, 21 դեմ 18 ձեռնպահ ձայների հարաբերակցությամբ առաջին ընթերցմամբ ընդունեց Հարկային նոր օրենսգիրքը։

Քվեարկությունից առաջ անկախ պատգամավոր Էդմոն Մարուքյանը նշեց, որ Հարկային նոր օրենսգիրքը ԱԺ է բերվել օրենքի խախտմամբ, քանի որ փոքր ու միջին բիզնեսի վրա ազդեցության գնահատականը չկա: Նա առաջարկել է հանել օրինագիծը քվեարկությունից:

ՀԱԿ խմբակցության պատգամավոր Հրանտ Բագրատյանը կոչ արեց դեմ քվեարկել, քանի որ այն ամբողջությամբ պետք է փոխել:

«Համախմբում» կուսակցության նախաձեռնող խմբի անդամ Ստեփան Մարգարյանը եւս իր ու իր 3 կուսակիցների անունից ասաց, որ հարկային այս օրենսգրքի ընդունումն անընդունելի է եւ խանգարելու է բիզնեսի զարգացմանը:

ՀԱԿ խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանն էլ նշեց, որ այս օրենսգիրքն ընդունելու պարագայում թանկանալու է գազը, դիզելային վառելիքը։ Անդրադառնալով նրան, որ իշխանությունն ուզում է արագ անցկացնել օրենքը, Փաշինյանն ասաց. «Ասում եք, հիմա չքվեարկենք՝ ուշանում է, ինչի՞ց է ուշանում, վարկերի՞ց, որ պետք է ընդունված լինի, որ միջազգային կազմակերպությունների հետ խնդիր չունենան»:

ԲՀԿ խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը հայտարարեց, թե ԲՀԿ կուսակցության պատգամավորները կքվեարկեն ձեռնպահ, իսկ եթե այս ընթացքում չբարելավվի, վերջնական քվեարկությանը դեմ կքվեարկեն:

«Ժառանգության» խմբակցության պատգամավոր Ռուբիկ Հակոբյանը եւս դեմ էր օրինագծի ընդունմանը: Նա առաջարկեց հանել այն քվեարկությունից:

ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը էլ նշեց. «Մենք պատրաստում ենք առաջարկությունների փաթեթ ներկայացնել՝ ակնկալելով, որ լրջորեն կուսումնասիրվի։ Այս պահին ձեռնպահ ենք քվեարկում՝ հետագան կապելով, թե ինչքանով առաջարկությունները հաշվի կառնվեն»:

ՀՀԿ պատգամավոր Վարդան Այվազյանը կոչ արեց նախ քվեարկել, հետո քննարկումների միջոցով փոփոխություններ անել օրինագծում:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Ամբողջ բերքը թափելու է, ամեն ծառի վրա մի երկու պտուղ է մնացել». ինչ վնասներ են կրել գյուղացիները (ֆոտո)
 Նույնը կեռասը, կարողա ծառի վրա մի երկու հատ մնացած լինի, բայց դե սև, անորակ բան ա, որ վաճառելու պիտանի չի... 
Այս տարվա ապրիլին նախորդ տարվա ապրիլի համեմատ սննդամթերքը 4,5 տոկոսով ավելի էժան է եղել. ի՞նչն է էժանացել
Դիտարկված բնակավայրերում տվյալ ապրանքների գները ապրիլին մարտի...
Դոլարը, եվրոն ու ռուբլին թանկացել են
ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ մայիսի 6-ին, կազմել է...
Նախատեսվում է Շիրակի Ողջի գյուղում շուրջ 300 մլն դրամի ներդրումային ծրագրով հիմնել խոշոր խեցգետնաբուծական համալիր
Կատարված ներդրումային ծախսերի 50 տոկոսը կփոխհատուցվի պետության կողմից...
Բրենդային օծանելիքներ, հեռախոսներ, սմարթ ժամացույցներ, հողաթափեր. ՊԵԿ-ը ներկայացրել է՝ ինչ են փորձել ապօրինի տեղափոխել
ՀՀ ՊԵԿ-ը ներկայացրել է մաքսանենգության և մաքսային կանոնների խախտման...
Ուժի մեջ են մտել ուշ վճարումների կարգավորմանն ուղղված օրենսդրական փոփոխությունները
Վերոնշյալ ժամկետում վճարումները չիրականացնելը կարող է հանգեցնել...
Ամենաշատ