«Հայ ազգային կոնգրես» խմբակցությունը դեմ կքվեարկի Հարկային օրենսգրքին՝ դրա ներկա խմբագրությամբ: Այս մասին հունիսի 15-ին Աժ-ում քվեարկությունից առաջ ասել է ՀԱԿ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանը:
«Օրենսգիրքն անընդունելի է թե՛ բովանդակությամբ, թե կազմակերպված քննակումների մակարդակով: Նման օրենսգիրքը պետք է շատ ավելի լուրջ քննարկել: Մենք դեմ ենք քվեարկելու»,- ասել է Զուրաբյանը:




























