News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մայիս 07
Տեսնել լրահոսը

Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի դեմ մահափորձի գործով մեղադրյալ Արա Բուդաղյանի ազատ արձակումից հետո Բուդաղյանների ընտանիքի համար պայքարը դեռ շարունակվում է: Այս մասին այսօր` հունիսի 15-ին, լրագողների հետ զրույցում ասաց Արա Բուդաղյանի փաստաբան Հայկ Ալումյանը: Նա նշեց, որ  2013թ. հունիսի 1-ին Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի  առանձնատան մոտակայքում սպանվեց  Ավետիք Բուդաղյանը, մինչեւ այսօր որեւէ մեկը պատասխան չի տվել այդ սպանության համար եւ պայքարը շարունակվում է մեղավորներին պատասխանատվության ենթարկելու համար:

«Այն պահից սկսած, երբ Արա Բուդաղյանն ազատ արձակվեց, մեզ արդեն չի հետաքրքրում Սուրիկ Խաչատրյանի դեմ մահափորձ կատարելու գործը, մենք այժմ Բուդաղյանների ընտանիքի հետ պայքարում ենք Ավետիք Բուդաղյանի սպանության մեղավորներին պատասխանատվության ենթարկելու համար»: Հարցին՝ ինչպե՞ս է գնահատում այն հանգամանքը, որ Արա Բուդաղյանը 11 ամիս անազատության մեջ մնալուց հետո է միայն հանցակազմի բացակայության  հիմքով ազատ արձակվում, ով պետք է տա դրա պատասխանը, փաստաբանը պատասխանեց, որ ՄԻԵԴ-ում այդ մասով արդեն կա 4 գանգատ, որոնք ընթացքի մեջ են.«Ես, երբ հանդիպեմ Արա Բուդաղյանի հետ, կխոսենք նաեւ փոխհատուցման մասին»:

Փաստաբանը նաեւ նշեց, որ մինչեւ այժմ դեռ պարզ չէ, թե Սյունիքի մարզպետի դեմ կատարվել է մահափորձ, թե եղել է մահափորձի իմիտացիա. «Մինչեւ հիմա, երբ ինձ մոտ ասում են Սուրիկ Խաչատրյանի դեմ մահափորձ, ասում եմ, ոչ թե մահափորձ, այլ նրա մեքենայի վրա կրակոցներ: Դեռ հայտնի չէ, դա մահափորձ է եղել, թե մահափորձի իմիտացիա, նախաքննությունը դեռ շարունակվում է, դեռ կպրարզվի»,-ասաց նա:

Ավելի վաղ հայտնել էինք, որ Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի եւ նրա ուղեկիցների նկատմամբ 2015թ. մայիսի 20-ին հրազենի գործադրմամբ սպանության փորձ կատարելու դեպքի առթիվ իրականացվող նախաքննության ընթացքում ՀՀ ԱԱԾ մարմինների կողմից ձեռնարկված օպերատիվ-քննչական գործողությունների արդյունքում, նշված հանցագործությանն առնչակից լինելու կասկածանքով, հուլիսի 3-ին, ձերբակալվել, ապա կալանավորվել են ՀՀ Սյունիքի մարզի Կապան քաղաքի բնակիչներ՝ Գարեն Աթաջանյանը, Հենրիկ Ավագյանը եւ Գորիս քաղաքի բնակիչներ՝ Վիտալի Մինասյանը եւ Արա Բուդաղյանը:

Ի դեպ, Վիտալի Մինասյանի խափանման միջոցը եւս այսօր փոխվել է՝ փոխարինվելով բնակավայրից չբացակայելու ստորագրությամբ:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ