News
Լրահոս
News
Երկուշաբթի
Մայիս 20
Տեսնել լրահոսը

Հայաստանն սկսել է ժողովրդականություն վայելել հույն զբոսաշրջիկների շրջանում` որպես հնագույն քրիստոնեական երկրներից մեկը: Այս մասին NEWS.am-ին տված հարցազրույցում նշել է Հայաստանում Հունաստանի դեսպան Իոաննիս Տայիսը, ով հաջորդ ամիս ավարտում է իր դիվանագիտական առաքելությունը Հայաստանում:

Պարոն դեսպան, ինչպիսի՞ն է ներկայումս Հունաստանի տնտեսության վիճակը, մասնավորապես, զբոսաշրջության ոլորտում: Արդյոք ճգնաժամն արդեն հետեւում է մնացել, զարգացման ի՞նչ դինամիկա է նշմարվում այսօր:

Զբոսաշրջությունը խթան հանդիսացավ, որպեսզի Հունաստանի տնտեսությունը ճգնաժամի տարիներից հետո զարգանա: Ճգնաժամը շատ ծանր իրավիճակ ստեղծեց երկրի տնտեսության համար, սակայն տուրիզմը նպաստեց, որ բավականաչափ արագ եւ արդյունավետ կերպով տնտեսությունը լրացնի որոշ բացեր եւ վերականգնվի:

Հունաստանի տուրիստական գրավչությունը տարեցտարի աճում է, եւ երկրի տնտեսությունն ուղակիորեն կախված է զբոսաշրջության ոլորտում ներդրումներից: Այդ առումով 2015 թվականն աննախադեպ էր տուրիստական բիզնեսի եկամուտների առումով` գումարած նոր աշխատատեղերի բացումը:

Հայաստանի հետ որ ոլորտներում է Հունաստանը համագործակցում, հետագայում կլինե՞ն համագործակցության նոր հարթակներ ու ոլորտներ:

Համագործակցությունը ծավալվում է հենց տուրիզմի ոլորտում: Գոյություն ունեն մի շարք հայկական տուրիստական գործակալություններ, որոնք կազմակերպում են ճանապարհորդություններ դեպի Հունաստան: Հիմնականում դեպի Հունաստան են ճամփորդում, սակայն արդեն տարբեր գործակալությունների միջոցով նաեւ Հունաստանից Հայաստան են գալիս զբոսաշրջիկները: Տարեցտարի աճում է Հայաստանից զբոսաշրջիկների հոսքը դեպի Հունաստան, ավելանում է նաեւ վիզա ստանալու համար այդ երկրի դեսպանատուն դիմող ՀՀ քաղաքացիների թիվը: Հատկանշական է, որ Հայաստանը նույնպես սկսել է ժողովրդականություն վայելել հույն զբոսաշրջիկների շրջանում` որպես հնագույն քրիստոնեական երկրներից մեկը:

Ավելացնեմ, որ այլ ոլորտներում եւս առկա է համագործակցություն, օրինակ Հունաստանից ալյումին են ներկրում Հայաստան:

Քանի որ խոսք գնաց տուրիզմից, Հայաստանում ինչ տեսարժան վայրեր եք այցելել:

Եղել եմ Էրեբունի թանգարանում, որն ինձ շատ դուր եկավ: Կարծում եմ, ոչ միայն ինձ, այլեւ Հայաստան այցելող հույն զբոսաշրջիկներին այստեղ կարող են գրավել հնագույն տաճարները: Հաշվի առնելով, որ երկու ժողովուրդները միմյանց շատ մոտ են պատմությամբ, ոգով, հույների համար շատ հետաքրքիր կլինի տեսարժան վայրեր այցելելուն զուգընթաց շփվել հայերի հետ:

Հնարավոր է արդյոք Հունաստանից արվեստի որոշ գործեր, ասենք, Ակրոպոլիսի նոր թանգարանից, տեղափոխվեն Հայաստան՝ ցուցադրման:

Արվեստի գործերը սահմանափակված չեն միայն Ակրոպոլիսի թանգարանում, շատ գործեր գտնվում են այլ թանգարաններում: Սակայն արվեստի նման գործերը, որ ունեն պատմական մեծ արժեք, դժվար է տեղափոխել: Բավական թանկ ապահովագրական ծառայությունների հետ է դա կապված: Սակայն կարող եմ ասել, որ մոտ ժամանակերս նախատեսված է Հունաստանից հնեաբան-դասախոս այցելի Հայաստան՝ երկօրյա դասախոսությունների համար ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայում: Նշեմ նաեւ, որ Հայաստանը նույնպես շատ բան ունի ցուցադրելու արվեստի տեսանկյունից, որոնք մեծ պատմական արժեք ունեն:

Հաջորդ ամիս ավարտվում է ձեր դիվանագիտական առաքելության ժամկետը: Ի՞նչ եք հիշելու Հայաստանից, ինչ եք տանելու ձեզ հետ եւ կվերադառնա՞ք հետագայում, թեկուզ որպես զբոսաշրջիկ:

Կհիշեմ այն, որ այստեղ շատ հարթ է ընթացել իմ աշխատանքը, հայերի հետ բազմաթիվ համագործակցության ծրագրեր ենք իրականացրել: Կվերադառնամ, եթե կարողանամ, նորից համագործակցելու, իսկ եթե նման առիթ չլինի, նաեւ որպես զբոսաշրջիկ: Հայերի հետ հեշտ է աշխատել, որովհետեւ շատ նմանություններ ունեն հույների հետ: Մենք առաջին հերթին ունենք միանման պատմություն: Նման ենք նաեւ ապրելակերպով, որոշ ավանդույթներով:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ապրիլին 163 հազար 970 զբոսաշրջիկ է այցելել Հայաստան. դա 16 հազարով քիչ է 2023-ի ցուցանիշից
2024 թ․ ապրիլ ամսին դեպի Հայաստան առավել շատ զբոսաշրջային այցելություններ...
Պապոյանի մասնակցությամբ քննարկվել են զբոսաշրջության ոլորտի գրավչությունը բարձրացնելուն ուղղված գործողությունները
Երկուստեք կարևորվել է նման քննարկումների նշանակությունը և որոշում կայացվել...
Վենետիկը սկսել է զբոսաշրջիկներից քաղաք մեկօրյա այցի համար գումար գանձել
Վճարովի տոմս չունենալը սպառնում է 50 եվրո տուգանքով...
Պահպանելով ու ներկայացնելով հայկականը․ կայացավ One Way Tour–ի Tourism&more կոնֆերանսը
Ի՞նչ դեր կարող են ունենալ զբոսաշրջային ընկերությունները հայկական պատմամշակութային ժառանգության պահպանման և պաշտպանության գործում...
Մարտին Հայաստան է այցելել 154 հազար 215 զբոսաշրջիկ. դա 5700-ով պակաս է 2023-ի մարտի համեմատ
2024 թ․ մարտ ամսին դեպի Հայաստան առավել շատ զբոսաշրջային այցելություններ...
Սիսիան Պօղոսեանը վերանշանակվել է Զբոսաշրջության կոմիտեի նախագահ
Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 6-րդ հոդվածի 3.1-ին մասով և 9-րդ հոդվածի 7-րդ մասով...
Ամենաշատ