News
Լրահոս
News
Կիրակի
Մայիս 05
Տեսնել լրահոսը

Ազգային ժողովի ՀԱԿ խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանին հետաքրքրում է, թե գործունեության հետ կապ չունեցող ինչ վարկեր են վերցրել էլեկտրակայանները։

«Այստեղ էլ գործ ունե՞նք, ասենք՝ Հովիկ Աբրահամյանի խնդրանքով փող են փոխանցել «Սուրբ Հովհաննես Ամենափրկիչ» կամ «Սուրբ Սերժ Ամենափրկիչ» եկեղեցու կառուցման համար։ Ի՞նչ գործունեության հետ չկապված վարկեր կամ միջոցներ են»,- այսօր՝ հունիսի 16-ին, Հայաստանի Հանրապետության եւ Վերակառուցման եւ զարգացման միջազգային բանկի միջեւ 2016 թվականի մայիսի 12-ին ստորագրված «Էներգետիկայի ոլորտի ֆինանսական առողջացման ծրագիր» վարկային համաձայնագրի քննարկման ժամանակ ասաց Նիկոլ Փաշինյանը՝ դիմելով հիմնական զեկուցող, Էներգետիկայի եւ բնական պաշարների փոխնախարար Արեգ Գալստյանին։

Նիկոլ Փաշինյանը հետաքրքրվեց նաեւ, թե ինչպես է ստացվում, որ ՀԷՑ-ն ունեցել է հսկայական պարտքեր, սակայն ոչ մի պարտք՝ Հրազդանի ՋԷԿ-ին կամ էներգաբլոկին, որոնք ռուսական կապիտալով ընկերություններ են։

Արեգ Գալստյանի խոսքով՝ իսկապես մի քանի տարվա ընթացքում պետական երկու ընկերություն կատարել է իրեն ոչ բնորոշ գործունեություն, այն է՝ կատարել են փոխառություններ, որով, վճարվել են «Նաիրիտ» գործարանի աշխատողների աշխատավարձերը:

«Արդյունքում այդ ընկերությունները չեն կատարել իրենց բնականոն աշխատանքը ու վերցրել են վարկային միջոցներ: Հիմա այս վարկային համաձայնագրով մենք պետք է բերենք այդ ընկերությունները նորմալ հենքի վրա ու վերակառուցենք, այսինքն թանկ փողերը փորձում ենք էժան փողերով վերակառուցել: Դրանք դեբյուտորական պարտքեր են, որոնք կուտակվել են փոխառությունների արդյունքում»,- ասաց փոխնախարարը։

Նշենք, որ «ՀՀ եւ Վերակառուցման եւ զարգացման միջազգային բանկի միջեւ 2016թ. մայիսի 12-ին ստորագրված «Էներգետիկայի ոլորտի ֆինանսական առողջացման ծրագիր» վարկային համաձայնագրով 30 մլն ԱՄՆ դոլար գումարի չափով վարկ է տրամադրվելու: Վարկի մարումը սկսվելու է 2030թ. նոյեմբերի 15-ից եւ ավարտվելու 2040թ.  նոյեմբերի 15-ը: Վարկի մի մասը տրամադրվելու է Հայկական ատոմային էլեկտրակայանին՝ նպատակ ունենալով աջակցել էլեկտրաէներգիայի համարժեք եւ հուսալի մատակարարման պահպանման ջանքերին՝ էլեկտրաէներգիա  արտադրող պետական ընկերությունների եւ էլեկտրաէներգիայի բաշխիչ մասնավոր ընկերության ֆինանսական վիճակը բարելավելու համար:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Դոլարի փոխարժեքը նվազել է. եվրոն թանկացել է
ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ մայիսի 3-ին, կազմել է…
Հունվար-մարտի պետբյուջեի կատարողականը. Եկամուտներն ավելացել են 8,6 տոկոսով, իսկ ծախսերը՝ 24,4 տոկոսով
2024 թվականի հունվար-մարտ ամիսներին ՀՀ պետական բյուջեի եկամուտները կազմել են 525.0 մլրդ դրամ՝ ապահովելով առաջին եռամսյակի ճշտված ծրագրով…
Պապոյանն ու ՄԹ դեսպանը քննարկել են երկու երկրների միջև առևտրաշրջանառության ծավալների ավելացման հարցեր
Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը մայիսի 3-ին ընդունել է ՀՀ-ում Միացյալ…
ՏԿԵ նախարարը Արմավիրի մարզում հետևել է ճանապարհաշինական աշխատանքների ընթացքին
ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյան...
545 հարկ վճարող չի ապահովել անկանխիկ վճարման ընդունման հնարավորություն․ խախտումը կազմել է 169․3 մլն դրամ. ՊԵԿ
Հայաստանի Հանրապետության տարբեր բնակավայրերում POS տերմինալների...
FLYONE ARMENIA-ն մեկնարկել է Երևան -Նիցցա-Երևան- երթուղով չվերթերը
ավիատոմսերի առկայության, վերջիններիս ձեռքբերման և այլ մանրամասների...
Ամենաշատ