News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը


Երեւանում այսօր հրաժեշտ տվեցին ժողովրդական արտիստ Օֆելյա Համբարձումյանին:Չնայած հորդառատ անձրեւին մարդկանց հոսքը Արամ Խաչատրյանի համերգասրահ չեն դադարում: Երգչուհւ մարմինը դուրս բերեցին նրա երգի հնչյունների ուղեկցությամբ: Մարմինը ամփոփեցին Կոմիտասի անվան պանթեոնում:

Համացանցում աղմուկ է բարձրացրել Հայաստանը «Եվրատեսիլ 2016»-ին ներկայացրած Իվետա Մուկուչյանի հարցազրույցը հունական հեռուստաընկերություններից մեկին։ Արցախի մասին հարցին Իվետան ասել է, թե Լեռնային Ղարաբաղը Ադրբեջանի կազմում է, թեեւ հայկական տարածք է: Իվետայի այս հայտարարությունը բուռն քննադատության ու բանավեճերի տեղիք է տվել սոցիալական ցանցերում: Ընդհանուր եզրակացությունը՝ մինչեւ «Եվրատեսիլում» Իվետայի ելույթին քաղաքական ենթատեքստ տալը հարկավոր էր նրան իրազեկել Լեռնային Ղարաբաղի հակամարտության վերաբերյալ:

Ազգային ժողովի արտահերթ նստաշրջանը վերածվեց ռեալիթի շուի, որում մեծ ներդրում ունեցավ Վարդան Այվազյանը: Նախորդ օրերին Վահե Էնֆիաջյանի հետ սկսված լեզվակռիվը, որի ժամանակ Այվազյանը քաղաքակ որբ էր անվանել ԲՀԿ-ական պատգամավորին, դեռ միայն սկիզբն էր: Այսօր արդեն գործարար պատգամավորն այնքան էր տաքացել, որ քիչ էր մնում ձեռամարտ սկսվեր նրա եւ Հրանտ Բագրատյանի միջեւ: Ամեն ինչ սկսվեց, երբ ՀԱԿ պատգամավորը տեղի դիտողություն արեց Վարդան Այվազյանին, որը քննադատում էր համայնքների խոշորացման նախագծի ընդդիմախոսներին:

Պատգամավորներն իրար խառնվեցին, Խաչատուր Քոքոբելյանը փորձում էր հանգստացնել Հրանտ Բագրատյանին: Օգտվելով խառնաշփոթից՝ Գալուստ Սահակյանը քվեարկության դրեց վիճահարույց նախագիծը, որն առաջին ընթերցմամբ ընդունվեց 58 կողմ ձայներով: Բոլորն այնքան խառն էին, որ պատգամավորները չհասկացան՝ անցավ օրինագծիը, թե ոչ: Դրանից հետո էլ երկար ժամանակ Գալուստ Սահակյանը փորձում էր կարգի հրավիրել պատգամավորներին:  Նիստերի դահլիճում աղմուկը չէր դադարում, բայց Գալուստ Սահակյանն անվրդով էր. ընթացակարգով շարունակեց վարել նիստը: Ամբիոնի մոտ հրավիրեց Մարտուն Գրիգորյանին՝  ելույթի համար: ԲՀԿ-ական պատգամավորը հայտնվեց անհարմար իրավիճակում:

Պատգամավորներն անցան Գյումրու ճանապարհների համար տրամադրվող վարկի համաձայնագրի քննարկմանը: Սա այն եզակի դեպքերից է, երբ վարկ վերցնելուն համաձայն են նույնիսկ ընդդիմադիր պատգամավորները:  Երկրաշարժից 29 տարի անց հանրապետության երկրորդ քաղաքում ճանապարհները մեղմ ասած անմխիթար վիճակում են: Վերջին անգամ ասֆալտել են 2013-ի դեկտեմբերին, այն էլ միայն փողոցները, որոնցով պետք է անցներ Վլադիմիր Պուտինը:

Արամ Մանուկյանը, այնումենայնիվ, դեմ էր ՎԶԵԲ-ից 14 ու կես  միլիոն եվրո վարկ վերցնելուն.դրա փոխարեն Գյումրին պետք է զարգացնել, արտադրությունը վերականգնել:

   Արամ Մանուկյանի կարծիքով՝ սխալ է, որ գյումրեցի պատգամավորները մտածում են ոչ թե հանրապետության, այլ միայն Գյումրիի մասին, մինչդեռ ինքը երբեք որեւէ խորհրդարանում որեւէ հարց չի բարձրացրել իր հարազատ քաղաքի՝  Վանաձորի մասին: Գյումրեցի պատգամավորները վիրավորվեցին:

   Նոր վարկեր վերցնելու դեմ արտահայտվեց Նիկոլ Փաշինյանը:  Ոչ թե վարկեր է պետք վերցնել, այլ եղած գումարները ճիշտ ծախսել: 

Ընդմիջումից հետո պատգամավորների մեծ մասը դահլիճ չվերադարձավ: Շարմազանովը ստիպված էր անընդհատ դահլիճ հրավիրել պատգամավորներին:

 Գյումրին պատրաստվում է Հռոմի Ֆրանցիսկոս պապի այցին: Կենտրոնական հրապարակում կաթոլիկների հովվապետի մատուցելիք պատարագին մասնակցելու համար արդեն 15 հազար  քաղաքացի է գրանցվել Հայաստանից ու արտերկրից:  Հրապարակը բաժանվելու է 5 սեկցիաների, ամբողջ  տարածքն արգալապատնեշվելու է: Դրանից ներս նստելու են նրանք, ովքեր արդեն ձեռք են բերել հրավիրատոմսեր, իսկ մյուսները կարող են արգելապատնեշից այն կողմից հետեւել պատարագին: Խորանի տեղադրման աշխատանքներն ընթացքի մեջ են: Այն ունենալու է 26 մետր  երկարություն, 12 մետր բարձրություն:

Այսօր աճել է միայն եվրոյի փոխարժեքը, մյուս երեք հիմնական արտարժույթներինը նվազել է:  Դոլարի փոխարժեքը կազմել է 477, ռուբլունը՝ 7.26, եվրոյինը՝ 537, իսկ ֆունտինը՝ 676 դրամ:

Օդի ջերմաստիճանը հունիսի 17-ին կնվազի 3-4 աստիճանով: Առաջիկա գիշերը մայրաքաղաքում սպասվում է +15+17, իսկ վաղը ցերեկը՝ +26+28 աստիճան տաքություն։

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ինչպե՞ս են հայերը Սպահանում դիմավորել Ամանորը
Իրանահայ համայնքը Իրանի ազգային փոքրամասնություններից ամենախոշորն է․․․
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 28․05․2021
Առաջին անգամ Հանրապետության տոնին գլխավոր հանդիսավայրը փակ է եղել լրագրողների եւ քաղաքացիների համար…
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 28․05․2021
Այսօր առավոտյան հերթական անգամ հայ հանրությունը փոթորկվեց սահմանից ստացված լուրից: Գեղարքունիքի սահմանային գոտում...
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 26․05․2021
Սյունիքում երեկ հերթական բախումն է տեղի ունեցել հայ զինծառայողների եւ Հայաստանի տարածք ներխուժած ադրբեջանցի զինվորականների միջեւ...
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 25․05․2021
Երեկվանից սկսած Հայկական զինուժը երեք կորուստ ունի, որոնցից մեկը՝ մարտական...
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 24․05․2021
Վերջին օրերին լուրեր էին շրջանառվում, որ 44-օրյա պատերազմի օրերին Ջրականից նահանջելիս 160 հայ զինվոր անցել...
Ամենաշատ