News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 04
Տեսնել լրահոսը

Հայաստանում ՌԴ ԱԴԾ Սահմանապահ վարչության աշխատակիցները ձերբակալել են հայ–թուրքական սահմանն ապօրինի հատած Անգոլայի քաղաքացու։

Հայաստանում ՌԴ ԱԴԾ Սահմանապահ վարչության մամուլի ծառայությունից հայտնել են, որ հունիսի 15-ին սահմանախախտը լողալով անցել է Արաքս գետը, հետո հատուկ գիտելիքների շնորհիվ հաղթահարել է ազդանշանային համակարգը եւ մի քանի տասնյակ մետր շարժվել է սահմանի երկայնքով՝ փորձելով քողարկել հետքերը։

Որոշ ժամանակ անց նա փորձել է անցնել ՀՀ տարածքի խորքը։ Տեղաբնակները տեսել են անհայտ անձին եւ օպերատիվ կերպով հայտնել սահմանապահ ուղեկալ։

Դրա շնորհիվ Երվանդաշատ բնակավայրի շրջանում անհայտ անձը Ժողովրդական կամավորական դրուժինայի կազմակերպված գործողությունների արդյունքում ձերբակալվել է եւ հանձնվել ռուս սահմանապահներին։ Նախնական հարցաքննության ժամանակ ձերբակալվածը հայտնել է, որ Անգոլայի քաղաքացի է՝ ծնված 1982-ին։ Ցանկանում էր Հայաստանի տարածքով հասնել Անգոլա (Աֆրիկա մայրցամաք)։

Զննության արդյունքում սահմանախախտի մոտ հայտնաբերվել է ուսապարկ, որում եղել են թաց անձնական իրեր, Ֆրանսիայում փախստականի կարգավիճակը հաստատող փաստաթուղթ եւ բջջային հեռախոս։

Իրավախախտման հանգամանքները պարզելու  համար նպատակով սահմանախախտը մանրամասն ցույց է տվել տեղանքը, թե ինչպես է հաղթահարել ինժեներական պատնեշները։

Նույն օրը՝ ֆիլտրացիոն միջոցառումներից հետո, սահմանախախտին սահմանված կարգով փոխանցել են ՀՀ Կառավարության առընթեր ԱԱԾ աշխատակիցներին, որոնք ստուգում են ձերբակալված քաղաքացու վարկածը։

Հայաստանում ՌԴ ԱԴԾ սահմանապահ վարչությունը հատուկ շնորհակալություն է հայտնում Երվանդաշատ բնակավայրի բնակիչներին, որոնք մասնակցել են սահմանախախտի ձերբակալությանը, զգոնություն են ցուցաբերում եւ ակտիվ մասնակցում են ՀՀ պետական սահմանի պաշտպանությանը։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Սիսիանում նռնակի պայթյունից մարմնական վնասվածքներ է ստացել նույն համայնքի անչափահաս բնակիչը․ նախաձեռնվել է քրվարույթ
ՀՀ քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչության Սիսիանի...
Հեռախոսով հայհոյել են իրար, հետո վիճաբանել, որի ժամանակ 42-ամյա տղամարդը առարկայով հարվածել, սպանել է համաքաղաքացուն
2024 թվականի մայիսի 1-ին՝ ժամը 23։20-ին, ահազանգ է ստացվել, որ նշված հասցեից անգիտակից վիճակում, «կրծքավանդակի...
Հանրային հեռուստաընկերության մոտ «դրիֆտ» արած երիտասարդը ձերբակալվել է
Ապրիլի 30-ին Պարեկային ծառայության Երևանի գնդի ծառայողները տեղեկություն...
Բեռլինի գործարաններից մեկում խոշոր հրդեհ է բռնկվել
Այս պահին հրշեջ-փրկարարները սուր ծխի պատճառով չեն կարողանում մուտք գործել արտադրական օբյեկտի տարածք...
Մոր կողմից երեխայի բռնության դեպքով 11 դրվագ է բացահայտվել, կա ՔԿՀ-ում գտնվող ու գործին ներգրավված անձ. Վարդապետյան
Հիշեցնենք՝ համացանցում նախորդ տարի տեսանյութ էր տարածվել, որտեղ կինը ֆիզիկական բռնության էր ենթարկում անչափահաս աղջիկ երեխայի, հարվածում…
Երևան-Իջևան ճանապարհին «Renault»-ն դուրս է եկել ճանապարհից և բախվել հողաթմբին. կան վիրավորներ
Մայիսի 3-ին, ժամը 13:32-ին Տավուշի մարզային փրկարարական վարչության...
Ամենաշատ