ՌԴ Անապա քաղաքում հրաձգությունից տուժած 29-ամյա Տիմուր Պ.–ն 2013–ին սպանված քրեական հեղինակություն Վալտեր Հարությունյանի որդին է։ Այդ ժամանակ նա վերահսկում էր ընտանեկան գերեզմանի շինարարությունը։
«Արդեն 3 տարի Անապայում չեն դադարում քրեական բախումները։ Հիմա, ամենայն հավանականությամբ, Վալտերի որդին մարդասպանների հիմնական թիրախն էր, բայց նա ողջ է մնացել։ Նրա մեջքից երեք փամփուշտ են հանել, նա վերակենդանացման բաժանմունքում է»,– Life–ին հայտնել են իրավապահ մարմիններից։
Տիմուրի կինը՝ 29-ամյա Ալանա Կ.–ն, դեպքի վայրում մահացել է։
Mazda BT-50 պիկապը, որի միջից ենթադրաբար կրակել են ընտանիքի վրա, գտել են Անապայի ծայրամասում՝ քաղաքից 2 կմ հեռավորության վրա.
«Իրավապահ մարմինները վերցրել են մեքենայի վրայի մատնահետքերը, որպեսզի պարզեն հանցագործության մեջ ձերբակալված կասկածյալներ Մինաս եւ Յուրա Խ.–երի մասնակցության հանգամանքը»,– հայտնել են իրավապահները։ Դրանից հետո Mazda BT-50 պիկապը դուրս է բերվել Գոռնայա եւ Կոլխոզնայա փողոցների անկյունից եւ տեղափոխվել ՆԳՆ ավտոկայան։
Հիշեցնենք, որ միջադեպը տեղի է ունեցել այսօր գիշերը։ Չարագործները կրակել էին լուսակիրի տակ կանգնած մեքենայի մեջ գտնվող զույգի վրա։ Հարուցվել է քրեական գործ «Սպանություն», «Սպանության փորձ» եւ «Զենքի ապօրինի շրջանառություն» հոդվածներով։




























