News
Լրահոս
News
Կիրակի
Մայիս 05
Տեսնել լրահոսը

Հայաստանի քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչության Գորիսի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ 18-ամյա աղջկան առեւանգելու դեպքի առթիվ։ Կասկածյալը ձերբակալվել է։

2016թ. հունիսի 14-ին Սյունիքի մարզի բնակչուհի Ա.Ղուլյանից ահազանգ է ստացվել, որ նույն օրը՝ 14:00-ի սահմաններում, Գորիսի դատարանի դիմացից ոմն Ալիկ, ամուսնության նպատակով, առեւանգել է 1998թ. ծնված դստերը եւ տարել անհայտ ուղղությամբ:

Հաղորդման հիման վրա նախապատրաստված նյութերով ՀՀ քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչության Գորիսի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 131-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով: Ձեռնարկվել անհետաձգելի քննչական եւ օպերատիվ-որոնողական միջոցառումներ՝ առեւանգման հանգամանքները  պարզելու, աղջկան հայտնաբերելու ուղղությամբ, առգրավվել դատարանի տարածքում առկա տեսանկարահանող սարքերի տեսագրությունները։

Պարզվել է ոմն Ալիկի ինքնությունը, ով Սյունիքի մարզի բնակիչ է՝ 25 տարեկան։ Նախնական քննության տվյալներով՝ վերջինս, համաձայնության գալով իր հորեղբոր որդիների հետ, Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի Գորիսի նստավայրի վարչական շենքի դիմացից 2016թ. հունիսի 14-ին, բռնություն գործադրելու միջոցով, 18-ամյա աղջկան, վերջինիս կամքին հակառակ,  նստեցրել է «Վազ 21061» մակնիշի  ավտոմեքենան եւ տարել  անհայտ ուղղությամբ:

Կասկածյալը հունիսի 16-ին հայտնաբերվել է եւ ձերբակալվել։

Նախաքննությունը շարունակվում է:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Իսպանիայում 50 միլիոն եվրոյի 25 տոննա հաշիշ է առգրավվել
Նրանց խոսքով՝ թմրանյութը թաքցված է եղել Մարոկկոյից ժամանած բեռնատարում...
Մոսկովցուն սպանած ադրբեջանցու հարազատները սպառնում են սպանվածի ծնողներին
Սպառնալիքներ են հնչում նաև Հուսեյնովի հարազատներից, հայտնել է տուժողի փաստաբան Դենիս Կովալյովը…
Մոսկվայի դատարանը 2 ամսով կալանավորել է Ադրբեջանի քաղաքացուն՝ կայանելու պատճառով սպանության գործով
Դատավարության ժամանակ քննիչն ասել է, որ Ռոստովի մարզ ընկած ճանապարհին, որտեղ Շահինն ու իր եղբայրները մտադրվել էին թաքնվել ոստիկանությունից, նրանց հաջողվել է ևս մի քանի հանցագործություն կատարել
Մոսկվայում կայանման պատճառով մոսկվացու սպանության մեղսակիցները կասկածյալ ադրբեջանցու եղբայրներն են
Մենք եկել ենք մեր զարմիկների հետ...
Ռոստովի մարզում ձերբակալվել է մոսկվացու սպանության մեջ կասկածվող ադրբեջանցին
Կասկածյալն ու երկու հանցակիցները ձերբակալվել են Ռոստովի մարզում...
ԵՄ դատարանը թույլ չի տվել նարկոբարոն Էսկոբարի անունը գրանցել որպես ապրանքանիշ
2021 թվականի սեպտեմբերի 30 Escobar Inc. դիմել է EUIPO-ին՝ Pablo Escobar բառային նշանը որպես ապրանքանիշ...
Ամենաշատ