News
Լրահոս
News
Կիրակի
Մայիս 05
Տեսնել լրահոսը

Ստեփանակերտում հունիսի 6-ին ծեծի ենթարկված ընդդիմադիր պատգամավոր Հայկ Խանումյանը երեկ՝ հունիսի 17-ին, հանդիպել է Արցախի նախագահ Բակո Սահակյանի հետ՝ վերջինիս նախաձեռնությամբ:

«Հանդիպման ընթացքում Բակո Սահակյանը դատապարտել է տեղի ունեցածը եւ հավաստիացրել, որ մեղավորները կպատժվեն, ինչպես որ նշել էր իր հաղորդագրության մեջ»,- NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Հայկ Խանումյանը:

Անդրադառնալով նախաքննության ընթացքին՝ պատգամավորը հայտնեց, որ դեռեւս առերեսում կամ ճանաչում չի եղել կալանավորվածների հետ:

«Կալանավորված 2 եւ ձերբակալված 1 անձն այն նույն մարդիկ են, որոնց ես ճանաչել եմ ինձ ծեծողների մեջ: Տարբեր էպիզոդներում ես նրանց նախապես տեսել էի»,- ասաց պատգամավորը:

Հիշեցնենք, որ իր ֆեյսբուքյան էջում Խանումյանը գրել էր, որ ճանաչում է իրեն ծեծողներից 7-ին:

Ավելի վաղ հայտնել էինք, որ Հայկ Խանումյանը ծեծի է ենթարկվել հունիսի 6-ին: Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ Քրեական օրենսգրքի 129-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 2-րդ կետերի /մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ, կյանքի կամ առողջության համար վտանգավոր բռնություն գործադրելով կամ դրա գործադրելու սպառնալիքով մարդուն առեւանգելը/ հիման վրա:

ԼՂՀ Ազգային ժողովի պատգամավոր Հայկ Խանումյանին ծեծելու գործով կալանավորվել են ստեփանակերտցի կամավորներ Միքայել Միքայելի Սահակյանն ու Սերգեյ Գեորգիի Ավանեսյանը: Ձերբակալված է նաեւ երեւանցի Էրիկ Պողոսյանը:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Պետքարտուղարությունը բացահայտել է Բլինքենի և Փաշինյանի առաջիկա հանդիպման նպատակները
Ես այս մասին մանրամասն չեմ խոսի, բացի ասեմ, որ Հայաստանի և Ադրբեջանի կառավարությունների հետ...
Արցախից շատ տեղահանվածներ՝ և՛ մեծահասակներ, և՛ երեխաներ, լիովին հյուծված են. BBC
Ըստ ՄԱԿ Փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի վարչության ներկայացուցչի, հոգնած...
Արցախի պաշարման հետևանքով ստեղծված իրավիճակում ՆԳՆ ԱԻՊԾ բոլոր ստորաբաժանումներն իրականացնում են ուժեղացված ծառայություն
Սեպտեմբերի 11-ից 18-ն ընկած ժամանակահատվածում, Արցախի Հանրապետության...
Արցախի նախագահը հանդիպել է Հադրութի շրջանից տեղահանված մի խումբ բնակիչների հետ
Արցախի Հանրապետության նախագահ Սամվել Շահրամանյանը սեպտեմբերի 18-ին...
Արայիկ Հարությունյանի եղբայրը նշանակվել է Արցախի պետնախարար
Երկրի ղեկավարի մեկ այլ հրամանագրով՝ փոփոխություն է կատարվել «Արցախի Հանրապետության պետական նախարարի կողմից նախարարների գործունեության համակարգման մասին» նախագահի հրամանագրում...
Դադարել են Արցախի ԱԺ պատգամավոր Արթուր Հարությունյանի լիազորությունները
Արձանագրության հրապարակման պահից հրաժարականը համարվում է ընդունվա…
Ամենաշատ