News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը

Վրաստանում, ինչպես նաեւ Թուրքիայում, կրոնական փոքրամասնությունների ներկայացուցիչների իրավունքները կանոնակարգող օրենքներ չկան։ Հոկտեմբերի 5-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ Վրաստանում հայկական եկեղեցու խնդիրների մասին խոսելիս նման գնահատական հնչեցրեց Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի դիվանապետ Արշակ եպիսկոպոս Խաչատրյանը, հավելելով, որ ժողովրդավարության ձգտող այդ երկիրը չի պահպանում նույն այդ ժողովրդավարության նվազագույն պահանջները:

Նրա խոսքով, Վրաստանում օրենքի բացը հանգեցնում է Հայ առաքելական եկեղեցու իրավաբանական կարգավիճակ չունենալուն։ «Վրաստանի իշխանությունները առաջարկում են, որ հայկական եկեղեցիներն իրենց գործունեությունն իրականացնեն հասարակական կազմակերպությունների ձեւաչափով»,- նկատեց հոգեւորականը։

Մայր Աթոռի դիվանապետը հավաստիացրեց, որ Վրաստանում հայկական եկեղեցու իրավաբանական կարգավիճակի մասին բանակցությունները միշտ էլ առաջնահերթություն են եղել Գարեգին Բ-ի համար։ «Տարբեր առիթներով, երբ վրացի բարձրաստիճան պաշտոնյաներ են այցելել Էջմիածին, Վեհափառի կողմից խնդիրը բարձրաձայնվել է, նամակներ եւ գրություններ են փոխանակվել։ Բացի այդ, հոկտեմբերի 23-28-ին սպասվում է Վեհափառի այցը Վրաստան, ուր նա վերստին հնարավորություն կունենա ներկայացնել խնդիրը՝ ավելի շոշափելի դարձնելով հեռանկարները»։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Զովունիի համայնքապետարանը կդիմի ՏԿԵ–ին՝ տրանսպորտի սակագինը 200 դրամից իջեցնելու խնդրանքով
Որպես ժամանակավոր լուծում, բնակիչներին առաջարկվել է օգտվել Կոտայքի մարզի միասնական օպերատոր «Մուլտի տրանսպորտ» ՍՊԸ-ից, որի սակագինը, սակայն, թանկ է...
Ախալքալաքի Գոման գյուղում Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու վերակառուցումը շարունակվում է
Ըստ շինարարների, որոնցից մեկը Խորենիա գյուղից է, մյուս 4-ը՝ Ադիգենիի մունիցիպալիտետից, վերակառուցումը շարունակվում է առանց խնդիրների...
Ինչո՞ւ է կտրուկ բարձրացել հեղուկ գազի գինը. Մրցակցության պաշտպանության հանձնաժողովը պարզաբանել է
Բարձրացել են ձեռքբերման գները, առկա են լոգիստիկ խնդիրներ...
Ներկայացվել է Ախալցխայի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու վերակառուցման նախագիծը (ֆոտո)
«Վարդգես Սուրենյանց» մշակութային կենտրոնի հիմնման մարդահաճո ու աստվածահաճո գործին...
Ախալքալաքում Ճգնավորի վանքը ենթարկվել է վանդալիզմի. կոտրել են ներսում գտնվող սրբապատկերները, քանդակները, խաչերը (ֆոտո)
Հոգեւոր հայրերը ճանապարհին հանդիպեցին Ախալքալաքի ոստիկանության ներկայացուցիչներին, ովքեր վերահսկում էին իրականացնում տեղում...
Վիրահայոց թեմը ակտիվորեն դատական գործընթացների մեջ մտած փորձում է լուծել եկեղեցիների հարցը. Շիրակ Թորոսյան
19-րդ դարում կառուցված Թանդոյանցի Սուրբ Աստվածածին եկեղեցին վերադարձնելու պահանջով Վիրահայոց թեմը դիմել է դատարան։ Կիսավեր տաճարը, կառավարության որոշմամբ, փոխանցվել է Վրաց ուղղափառ եկեղեցուն...
Ամենաշատ