News
Լրահոս
News
Կիրակի
Մայիս 05
Տեսնել լրահոսը

Հարավարեւելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի մարզումների անցկացման վայրում հունիսի 17-ին մահացած հայտնաբերված 19-ամյա զինծառայող Հրանտ Գրիգորյանի մարմնի վրա կապտուկներ են եղել: Այս մասին NEWS.am-ին ասաց նրա բարեկամներից Նորիկ Ավագյանը` նշելով, որ իրենք բացառում են ինքնասպանության վարկածը:

«Թեւերի վրա կապտուկներ կային, ոտքերի վրա` հետքեր: Շրթունքը ճղված էր,  քիթը` քերված, ոտքերի վրա հետքեր կային, կրակած էր բերանի մեջ»,- ասաց Նորիկ Ավագյանը:

Բարեկամը պատմեց, որ զորավարժությունների գնալու ճանապարհին է դեպքը եղել:

«Վատ է զգացել ճանապարհին, հրամանատարին ասել է, որ վատ է, ժիլետը հանել է, թողել են ճանապարհին էդպես գնացել են: Հետո հաջորդ վաշտն է եկել, տեսել են` մահացած զինվոր կա: Ու մեզ այն է վրդովեցնում, որ անօգնական զինվորին հրամատարը թողել, գնացել է»,- ասաց բարեկամը:

Հրանտ Գրիգորյանը 11 ամսվա զինծառայող էր: Նա մասնագիտությամբ ատամնաբույժ էր, մի քանի օրից պետք է տանեին զորամաս` ֆելդշեր աշխատելու: 

Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ հունիսի 17-ին` ժամը 10:45-ի սահմանում, հարավարեւելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի մարզումների անցկացման վայրում, դեռեւս չպարզված հանգամանքներում, մահացու հրազենային գնդակային վիրավորում է ստացել զինծառայող, 1997թ. ծնված Հրանտ Գարուշի Գրիգորյանը:

Հրանտ Գրիգորյանն արմատներով Արարատի մարզի Մրգավան գյուղից է, սակայն, ընտանիքով բնակվում է Արտաշատում: Նրա հայրը Ռուսաստանում  արտագնա աշխատանքի է, ընտանիքն այնքան էլ լավ պայմաններում չի ապրում: Հրանտ Գրիգորյանն ընտանիքի միակ տղան էր, ունի իրենից փոքր քույր:

Նշենք, որ զինծառայողի մահվան դեպքով քրեական գործ է հարուցվել ինքնասպանության հասցնելու հատկանիշներով:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Սիսիանում նռնակի պայթյունից մարմնական վնասվածքներ է ստացել նույն համայնքի անչափահաս բնակիչը․ նախաձեռնվել է քրվարույթ
ՀՀ քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչության Սիսիանի...
Հեռախոսով հայհոյել են իրար, հետո վիճաբանել, որի ժամանակ 42-ամյա տղամարդը առարկայով հարվածել, սպանել է համաքաղաքացուն
2024 թվականի մայիսի 1-ին՝ ժամը 23։20-ին, ահազանգ է ստացվել, որ նշված հասցեից անգիտակից վիճակում, «կրծքավանդակի...
Հանրային հեռուստաընկերության մոտ «դրիֆտ» արած երիտասարդը ձերբակալվել է
Ապրիլի 30-ին Պարեկային ծառայության Երևանի գնդի ծառայողները տեղեկություն...
Բեռլինի գործարաններից մեկում խոշոր հրդեհ է բռնկվել
Այս պահին հրշեջ-փրկարարները սուր ծխի պատճառով չեն կարողանում մուտք գործել արտադրական օբյեկտի տարածք...
Մոր կողմից երեխայի բռնության դեպքով 11 դրվագ է բացահայտվել, կա ՔԿՀ-ում գտնվող ու գործին ներգրավված անձ. Վարդապետյան
Հիշեցնենք՝ համացանցում նախորդ տարի տեսանյութ էր տարածվել, որտեղ կինը ֆիզիկական բռնության էր ենթարկում անչափահաս աղջիկ երեխայի, հարվածում…
Երևան-Իջևան ճանապարհին «Renault»-ն դուրս է եկել ճանապարհից և բախվել հողաթմբին. կան վիրավորներ
Մայիսի 3-ին, ժամը 13:32-ին Տավուշի մարզային փրկարարական վարչության...
Ամենաշատ