Հայաստանի տարածքում հունիսի 19-ին գիշերը եւ օրվա երկրորդ կեսին շրջանների զգալի մասում սպասվում են կարճատեւ անձրեւ եւ ամպրոպ, առանձին հատվածներում հնարավոր է կարկուտ: Քամին՝ հարավ-արեւմտյան՝ 2-7 մ/վրկ արագությամբ, ամպրոպի ժամանակ հնարավոր է քամու ուժգնացում‵ 15-20 մ/վրկ:

Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի:

Ինչպես NEWS.am-ին հայտնել են «Հայպետհիդրոմետից», Երեւանում հունիսի 19-ին գիշերը եւ օրվա երկրորդ կեսին սպասվում են կարճատեւ անձրեւ եւ ամպրոպ: Ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 15-20 մ/վրկ արագությամբ:

Առաջիկա գիշերը մայրաքաղաքում կդիտվի +15+17, իսկ վաղը ցերեկը՝ +25+27 աստիճան տաքություն։

Ջերմաստիճանը մարզերում՝

Շիրակում՝ գիշերը` +6+10, ցերեկը` +14+17,

Կոտայքում՝ գիշերը` +6+10, ցերեկը` +14+17,

Գեղարքունիքում՝ գիշերը` +6+10, ցերեկը` +14+17,

Լոռիում՝ գիշերը` +8+12, ցերեկը` +15+20,

Տավուշում՝ գիշերը` +11+15, ցերեկը` +20+24,

Արագածոտնի լեռներում՝ գիշերը` +6+10, ցերեկը` +14+17,

Արագածոտնի նախալեռներում՝ գիշերը` +12+15, ցերեկը` +23+26,

Արարատում՝ գիշերը` +15+17, ցերեկը` +25+27,

Արմավիրում՝ գիշերը` +15+17, ցերեկը` +25+27,

Վայոց ձորի լեռներում՝ գիշերը` +6+10, ցերեկը` +14+17,

Վայոց ձորի նախալեռներում՝ գիշերը` +15+17, ցերեկը` +25+27,

Սյունիքի հովիտներում՝ գիշերը` +15+17, ցերեկը` +26+29,

Սյունիքի նախալեռներում՝ գիշերը` +10+14, ցերեկը` +20+24,

Լեռնային Ղարաբաղում՝ գիշերը` +14+17, ցերեկը` +22+25։