News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը


Զինված ուժերի հետախուզության նոր պետ է նշանակվել գնդապետ Վաղինակ Սարգսյանը: Այս որոշումը ստորագրել է Հանրապետության նախագահը:

Վաղինակ Սարգսյանը կփոխարինի Արշակ Կարապետյանին, որն ապրիլյան պատերազմից հետո ազատվել էր աշխատանքից:

Նշենք, որ մոտ 2 ամիս Զինված ուժերը մնացել էր առանց հետախուզության պետի:

Նոր մանրամասներ են հայտնի դարձել Արցախի զորամասերից մեկի մարզումների անցկացման վայրում հունիսի 17-ին զինծառայողի մահանալու դեպքի մասին

19-ամյա Հրանտ Գրիգորյանի հարազատները չեն հավատում նրա մահվան պաշտոնական՝ ինքնասպանության վարկածին: Զինծառայողի բարեկամներից մեկը NEWS.am-ին պատմել է, որ զինծառայողի մարմնի վրա կապտուկներ են եղել, շրթունքը պատռված է եղել, քիթը` քերված: Հարազատները տեղեկացել են, որ Հրանտը մահացել է զորավարժություններ գնալու ճանապարհին: Հրամանատարին ասել է, որ իրեն վատ է զգում, մյուսների հետ չի շարունակել ճանապարհը, հրամանատարն էլ նրան թողել է ու հեռացել:

Հրանտ Գրիգորյանն ընտանիքի միակ տղան էր, իրենից փոքր քույր ունի:

ՀՀԿ-ական պատգամավոր Աշոտ Աղաբաբյանի (Բուռնաշ) եւ հարկային մարմինների միջեւ դատական վեճը վերջապես լուծում է ստացել: Մայիսի 31-ին դատարանը պարտավորեցրել է նախկինում Պետական եկամուտների կոմիտեին վերացնել Աղաբաբյանին պատկանող «Հրազդան» ստադիոնի տնօրինությանը 60 մլն դրամով տուգանելու որոշումը: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասել է ստադիոնի տնօրեն Գագիկ Ժամհարյանը:

Հիշեցնենք, որ մարզադաշտի տնօրինությունը մեկ տարի առաջ դատարան էր դիմել` անհիմն համարելով ՊԵԿ-ի որոշումը: Նրանց պնդմամբ` ՊԵԿ-ն իրենց անհարկի էր տուգանել, երրորդ անձի հայտնած տվյալների համաձայն, իրենք տարեկան 500 միլիոն հարկ են վճարել պետությանը:

Քառօրյա պատերազմի հետեւանքով Թալիշից հեռացած տղամարդիկ մտադիր են «Թալիշ» գումարտակ կազմել` գյուղի սահմանային գոտին պաշտպանելու համար: Թալիշ գյուղի մարտական ջոկատի հրամանատար Միքայել Ապրեսյանը լրագրողների հետ հանդիպմանը հայտարարել է, որ գումարտակ կազմելու վերաբերյալ պատասխանատու մարմինների հետ արդեն համաձայնություն է ձեռք բերվել:

Հիշեցնենք, որ ապրիլի 2-ից գյուղից հեռացած թալիշցիները ժամանակավոր բնակություն են հաստատել Հայաստանի տարբեր քաղաքներում:

Ստեփանակերտում հունիսի 6-ին ծեծի ենթարկված ընդդիմադիր պատգամավոր Հայկ Խանումյանը նախօրեին հանդիպել է Արցախի նախագահ Բակո Սահակյանի հետ: Ըստ պատգամավորի՝ Բակո Սահակյանն ինքն է զանգահարել եւ առաջարկել հանդիպել:

«Հանդիպման ընթացքում Բակո Սահակյանը դատապարտել է տեղի ունեցածը եւ հավաստիացրել, որ մեղավորները կպատժվեն»,- ասել է Հայկ Խանումյանը:

Պատգամավորը նաեւ հայտնել է, որ իրեն ծեծելու գործով կալանավորվածներն այն նույն անձինք են, որոնց ինքը ճանաչել է դեպքի օրը:

Սյունիքի մարզում ամուսնության նպատակով աղջիկներ առեւանգելու ավանդույթը դեռ պահպանվել է: Օրերս Գորիսում 25-ամյա Ալիկն իր հորեղբոր որդիների օգնությամբ դատարանի շենքի մոտից առեւանգել է 18-ամյա մի աղջկա:

Աղջկա հարազատները դիմել են ոստիկանություն: 2 օր անց իրավապահ մարմինները հայտնաբերել են Ալիկին եւ ձերբակալել: Նախաքննությունը շարունակվում է:

Միացյալ Նահանգների նախագահի հանրապետական թեկնածու Դոնալդ Թրամփը ստիպված է եղել մեկ օրով դադարեցնել իր նախընտրական պայքարը. պատճառը՝ հայտնի ամերիկահայ խոհարար, ռեստորանների խոշոր ցանցի հիմնադիր Ջեֆրի Զաքարյանի դեմ Թրամփի հարուցած դատական հայցն էր:

Պարզվում է՝ ամերիկահայ խոհարարը հրաժարվել է Թրամփի նոր հյուրանոցում բացել իր ռեստորաններից մեկը, երբ լսել է Թրամփի նվաստացուցիչ հայտարարությունները մեքսիկացիների հասցեին: Նախագահի թեկնածուի կարծիքով, Զաքարյանն իր այդ քայլով իրեն տասը միլիոն դոլարի վնաս է հասցրել, որն էլ գործարարը պահանջում է հայտնի խոհարարից՝ որպես փոխհատուցում:

Այս շաբաթ դատարանում ցուցմունք է տվել անձամբ Թրամփը:

Դոլարի փոխարժեքն այսօր նվազել է, իսկ մյուս երեք արտարժույթներինը՝ աճել. դոլարի փոխարժեքը կազմել է 475, ռուբլունը՝ 7:15, եվրոյինը՝ 530, իսկ ֆունտինը՝ 674 դրամ։

Հունիսի 19-ին օդի ջերմաստիճանը Երեւանում էապես չի փոխվի.  գիշերը եւ օրվա երկրորդ կեսին սպասվում են հնարավոր է կարճատև անձրեւ: Առաջիկա գիշերը մայրաքաղաքում կդիտվի +15+17, իսկ վաղը ցերեկը՝ +25+27 աստիճան տաքություն։

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ինչպե՞ս են հայերը Սպահանում դիմավորել Ամանորը
Իրանահայ համայնքը Իրանի ազգային փոքրամասնություններից ամենախոշորն է․․․
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 28․05․2021
Առաջին անգամ Հանրապետության տոնին գլխավոր հանդիսավայրը փակ է եղել լրագրողների եւ քաղաքացիների համար…
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 28․05․2021
Այսօր առավոտյան հերթական անգամ հայ հանրությունը փոթորկվեց սահմանից ստացված լուրից: Գեղարքունիքի սահմանային գոտում...
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 26․05․2021
Սյունիքում երեկ հերթական բախումն է տեղի ունեցել հայ զինծառայողների եւ Հայաստանի տարածք ներխուժած ադրբեջանցի զինվորականների միջեւ...
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 25․05․2021
Երեկվանից սկսած Հայկական զինուժը երեք կորուստ ունի, որոնցից մեկը՝ մարտական...
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 24․05․2021
Վերջին օրերին լուրեր էին շրջանառվում, որ 44-օրյա պատերազմի օրերին Ջրականից նահանջելիս 160 հայ զինվոր անցել...
Ամենաշատ