Կարելիայի ղեկավար Ալեքսանդր Խուդիլայնեն հունիսի 20-ը սգո օր է հայտարարել՝ ի հիշատակ Սյամոզերոյում փոթորկից մահացած երեխաների։ Վերջին տվյալների համաձայն, լճում 11 երեխա է մահացել։
Քննիչները ձերբակալել են երկու հրահանգիչներին, որոնց դեմ քրգործ է հարուցվել անվտանգության պահանջներին չհամապատասխանող ծառայություններ մատուցելու հոդվածով։ Ոստիկանները հարցաքննում են տուժածներին եւ ճամբար աշխատակիցներին։
Քննչական կոմիտեից խոստացել են, որ բոլոր մեղավորները պատիժ են կրելու։
Հիշեցնենք, որ երեք լողացող միջոցներով 47 երեխաներ եւ չորս չափահաս հրահանգիչներ փոթորկի մեջ էին հայտնվել․ Մահացել էր 11 երեխա եւ մեկ չափահաս։




























