News
Լրահոս
News
Երկուշաբթի
Հունվար 27
USD
478.87
EUR
528.43
RUB
7.75
ME-USD
0.05
Տեսնել լրահոսը

Եվրո 2016-ի 10-րդ օրը իմ վերջինն օրն էր գեղեցիկ Նիսում: Այսօրվանից ռեպորտաժները կշարունակվեն Ֆրանսիայի հարավից՝ Թուլուզից: Նիսն էլ պատրաստվում է խմբային երրորդ փուլի խաղերին: Այդ պատճառով քաղաքը գնալով ներկվում է դեղին գույնով: Շվեդ երկրպագուները սկսում են ժամանել քաղաք: Հունիսի 22-ին այստեղ Շվեդիան կխաղա Բելգիայի հետ: Մեկ խաղ էլ այս քաղաքը կունենա փլեյ-օֆֆում: Թե ինչպես էին պատրաստվել Նիսում, մենք արդեն պատմել ենք: Նիսը քաղաք է, ուր յուրաքանչյուր շրջագայել սիրող մարդ պետք է այցելի: Ծովի ափին նստած դիտում ես, թե ինչպես են ամեն երեք րոպեն մեկ օդանավերը իջնում օդանավակայան: Փարիզի Շարլ դե Գոլ օդանավակայանից հետո, սա ամենածանրաբեռնված օդանավակայանն է: Քաղաքի ծովափն այս օրերին վերածվել էր ֆան գոտու:

Ծովից ծով ինտերնետ ռոմինգում Ucom-ի հետ
Մինչև սեպտեմբերի 15-ն օգտվեք շարժական ինտերնետից 39 դրամ/ՄԲ և մուտքային զանգերից 150 դրամ/րոպե սակագներով նշված ծովափնյա երկրներում: Ամբողջական ցանկը` այստեղ

 

Ցանկանում եք ֆուտբոլ խաղալ խնդրեմ, վոլեյբոլ, նույնպես կարելի է, ամեն տեսակի խաղերի համար այստեղ ստեղծված են պայմաններ: Քաղաքի մեծ ֆան գոտին նույնպես շատ հանգիստ է: Երեկ այստեղ խաղում էր Ֆրանսիայի հավաքականը: Եթե դա լիներ Փարիզում, այն լեփ լեցուն կլիներ ու շատ աղմկոտ, իսկ այստեղ մի քանի հարյուր մարդ հանգիստ ֆուտբոլ էին դիտում:

Նիսում ավելի հաճելի է ֆուտբոլ դիտել քաղաքի սրճարաններում: Ծովամթերքներ, ֆրանսիական գինի ու ֆուտբոլ. ինչը կարող է ավելի լավ լինել: Նիսն այս օրերին, ինչպես միշտ լի է ռուս զբոսաշրջիկներով: Նրանք ամենուր են, բայց ամենից շատ նրանց կարելի է տեսնել գնումներ կատարելիս: Երեկ երեկոյան կենտրոնով զբոսնելիս, տեսա ինչպես են հարբած ռուս երիտասարդները հեծանիվ-տաքսիից բարձր միացրել ռուսական երգերը ու ստիպում բոլոր անցորդներին լսել այն: Սա, երեւի, այն ռուսներն են որոնք չգիտեն, որ իրենց հավաքականն այսօր խաղալու է Թուլուզում: Կամ էլ իրենց դա հետաքրքիր չէ: Մի կողմից էլ մտածում ես, որ «Եվրոն» քսան օրից կավարտվի, իսկ Նիսը կմնա Լազուրյան ափի ամենաայցելվող քաղաքը, Ֆրանսիայի գեղեցկագույն քաղաքներից մեկը, որտեղ գեղեցիկ մայրամուտներ են, իսկ ինչպես գիտեք երկնքում խոսում են միայն ծովի ու մայրամուտների մասին: Իսկ ես արդեն Թուլուզի ճանապարհին եմ:

Նշենք, որ Եվրո 2016-ի լուսաբանման գլխավոր հովանավորն է UCOMընկերությունը:

Վերա Մարտիրոսյան՝ Նիսից

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«59 հարց ֆուտբոլի մասին և ոչ միայն» Լիլիթ Մակունցի հետ
Այս և այլ հարցերի պատասխանը տվել է Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարարի պաշտոնակատար Լիլիթ Մակունցը...
«59 հարց ֆուտբոլի մասին եւ ոչ միայն» Էդուարդ Շարմազանովի հետ
Ո՞ւմ է նա համարում բոլոր ժամանակների լավագույն քաղաքական գործիչ...
«59 հարց ֆուտբոլի մասին և ոչ միայն»՝ Դավիթ Սանասարյանի հետ
Եղե՞լ է այնպես, որ նրա սերը մերժեն, պե՞տք է արդյոք հայերը հպարտանան Քիմ Քարդաշյանով, ի՞նչ խորհուրդ կտար ինքն իրեն 18 տարեկանում...
«59 հարց ֆուտբոլի մասին եւ ոչ միայն»՝ Նաիրա Զոհրաբյանի հետ
NEWS.am-ը վերսկսում է «59 հարց ֆուտբոլի մասին եւ ոչ միայն» հաղորդաշարը...
Լեգենդար Բատիստուտան՝ հայկական Վարդավառի եւ կովեր պահելու մասին (Ֆոտո)
Բատիստուտան պատմել է, որ այլեւս ֆուտբոլով չի զբաղվում․․․
Լեգենդների հանդիպմանը կնախորդեն մի շարք միջոցառումներ, այդ թվում համերգներ, վարպետության դասեր
Հիշեցնենք, որ բացի Լեգենդների խաղից, հուլիսի 6-8-ին առաջին անգամ Երեւանի պատմության մեջ կստեղծվի ֆան-գոտի, որը «Ազատության հրապարակում կընդունի բոլոր երկրպագուներին...
Ֆոտոռեպորտաժներ