Ստվարաթղթե տանկով Ազգային անվտանգության ծառայության պատին հարվածելու գործով դատական նիստերին ԱԱԾ-ն չի մասնակցում, քանի որ տեղի ունեցածի արդյունքում չի խաթարվել իրենց բնականոն աշխատանքը: Այս մասին այսօր` հունիսի քսանին, Կենտրոն եւ Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում ասաց դատավոր Գագիկ Պողոսյանը` նշելով, որ նման գրություն են իրենք ստացել:
Ըստ այդ գրության` ԱԱԾ-ն չի ողջունում քաղաքացիների նման վարքագիծը, սակայն տեղի ունեցածի արդյունքում չի խաթարվել ԱԱԾ աշխատակիցների աշխատանքը, անհանգստություն չի պատճառվել աշխատակիցներին
«Այդ պատճառով ԱԱԾ-ն նպատակահարմար չի գտնում մասնակցել դատական նիստերին»,- ասված է գրության մեջ:
Այսօրվա դատական նիստում ցուցմունք տվեց գործով ամբաստանյալ Արտակ Գեւորգյանը: Դատաքննությունն ավարտվեց եւ հաջորդ նիստում` հունիսի 24-ին, ճառով հանդես կգա մեղադրող կողմը:
Հիշեցնենք, որ «Հակահարված» արտ խմբի անդամ Արտակ Գևորգյանը դեկտեմբերի 9-ի լույս 10-ի գիշերը, իր սարքած ստվարաթղթե տանկով բողոքի ակցիա էր արել քաղաքում՝ իր բողոքն արտահայտելով Սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի հետ կապված։





























