News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մայիս 07
Տեսնել լրահոսը

«Երեւան Ջուր» ընկերության աշխատակից Արթուր Թադեւոսյանը, որի ինքնազգացողությունը վատացել էր նախորդ օրը երեկոյան դիտահորում աշխատանքներ կատարելու ժամանակ, հիվանդանոցում ստուգվել է ու պարզվել է, որ շմոլ գազից չի թունավորվել: Այս մասին NEWS.am-ին հայտնեցին նրա հարազատները:

«Ինքնազգացողությունն է վատացել, երբ փորձել է ընկերոջը օգնել: Անալիզներով հաստատվել է, որ գազից չի թունավորվել»,- ասաց հարազատներից մեկը՝ նշելով, թե իրենք տեղյակ չեն դեպքի մանրամասներից:

Հարազատների խոսքով՝ Արթուր Թադեւոսյանը սրտի խնդիր է ունեցել, հավանաբար, հենց այդ պատճառով էլ վատացել է նրա ինքնազգացողությունը:

Հիշեցնենք, որ հունիսի 20-ին՝ ժամը 21.06-ին, ԱԻՆ-ը ահազանգ էր ստացել, որ Երեւանի Դավիթաշեն վարչական շրջանի Ձոր-1 թաղամասի դիտահորերից մեկում աշխատանքներ իրականացնելիս քաղաքացու ինքնազգացողությունը վատացել է, չի կարողանում ինքնուրույն դուրս գալ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Պարզվել էր, որ դիտահորում վատ ինքնազգացողությամբ երկու քաղաքացի կա: Փրկարարները դուրս էին բերել 1964 թ. ծնված Արթուր Թադեւսյանին, որը տեղափոխվել էր «Արմենիա» հանրապետական բժշկական կենտրոն, բուժօգնություն ստացել ու դւոս գրվել: Մյուս քաղաքացին մահացել էր:

Մահացածն ու տուժածը «Երեւան Ջուր» ընկերության աշխատակիցներ են: Ընկերությունը հայտարարել է, որ պատասխանատվություն չի կրում պատահածի համար, քանի որ տղամարդիկ աշխատանքային ժամից դուրս, մասնավոր աշխատանք են կատարելիս եղել, երբ դեպքը պատահել է:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ռուսաստանում կրկին հետախուզում է հայտարարվել լրագրող Նեւզորովի նկատմամբ
ՌԴ ՆԳՆ-ն նորից հետախուզում է հայտարարել...
70-ամյա կնոջ նկատմամբ ավազակային հարձակման դեպքը բացահայտվել է. 25–ամյա երիտասարդ է կալանավորվել
Նախաքննությունը շարունակվում է։ Միջոցներ են ձեռնարկվում դեպքի ամբողջական հանգամանքները պարզելու ուղղությամբ...
Երևանում շտապօգնության բժիշկը 20-ամյա աղջկան իր մեքենայում ներարկում է արել, բռնի ուժով համբուրել, չի թողել դուրս գա
Դեպքի փաստով ոստիկանության Արաբկիրի բաժնում կազմվել են փաստաթղթեր, որոնք փոխանցվել են ՀՀ Քննչական կոմիտեի Արաբկիրի քննչական բաժին, որտեղ…
Լրագրող Ժիրայր Ոսկանյանի նկատմամբ Երևանի ակումբներից մեկում հանցավոր ոտնձգության դեպքով նախաձեռնվել է քրվարույթ. ՔԿ
Վարույթի շրջանակներում ձեռնարկվում են համապատասխան միջոցներ՝ հաղորդման մեջ նշված հանգամանքները պարզելու և միջադեպի մասնակիցների արարքներին իրավական գնահատական տալու ուղղությամբ...
Խոշոր հրդեհ՝ Երևանում․ կրակը մարելուց հետո սենյակներից մեկում կնոջ դի է հայտնաբերվել
Մայիսի 7-ին խոշոր ու ողբերգական հրդեհ է տեղի ունեցել Երևանում: Ժամը 05:50-ի…
Գորիսի մանկապարտեզներից մեկից 240 տոննա ջուր են հեռացրել
Սյունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն մայիսի 6-ի երեկոյան ...
Ամենաշատ