News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մայիս 07
Տեսնել լրահոսը

Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ հակամարտության պատճառով Հռոմի Պապ Ֆրանցիսկոսը հրաժարվել է մեկ այցի շրջանակում այդ երկու երկներն այցելելուց, հայտնում է Rome Reports–ը։

Հռոմի Պապը հունիսի 24-26–ը կայցելի Հայաստան, իսկ հոկտեմբերի սկզբին՝ Ադրբեջան եւ Վրաստան։

«Առաջիկա այցի ժամանակ Պապը կփորձի առերեսվել Կովկասյան տարածաշրջանում լարվածությանը, որն առաջացել է Հայոց ցեղասպանության ճանաչմամբ եւ թուլացնել այդ երկրի ու Թուրքիայի միջեւ հարաբերությունների լարվածությունը։  Խոր Վիրապի եկեղեցուց Պապը կկարողանա տեսնել  հայ–թուրքական փակ սահմանն ու հիանալ Արարատ լեռով»,– գրում է պարբերականը։

«Պապի այցը ցույց է տալիս, որ Հռոմի կաթոլիկ եկեղեցին մոտ է բոլորին եւ հաստատում է, որ մեր եկեղեցիների միջեւ ոչ միայն բարեկամություն է, այլ նաեւ հավատքի եւ հարգանքի վրա հիմնված խորը հարաբերություններ»,– ասել է Հռոմում Պապի հայկական քոլեջի ղեկավար հայր Գրիգոր Բադիչահը։

!
Այս նյութը հասանելի է նաև   English
Տպել
Ամենաշատ