Հանրապետության տարածքում` հունիսի 22-ին, առանձին շրջաններում, գիշերը եւ օրվա երկրորդ կեսին, սպասվում է կարճատեւ անձրեւ եւ ամպրոպ, առանձին հատվածներում հնարավոր է կարկուտ: Քամին՝ հարավ-արեւմտյան` 2-7 մ/վ արագությամբ, ամպրոպի ժամանակ հնարավոր է քամու ուժգնացում‵ 20-25 մ/վ: 

Օդի ջերմաստիճանը կբարձրանա 2-3 աստիճանով:

Ինչպես NEWS.am-ին հայտնել են «Հայպետհիդրոմետից», Երեւանում հունիսի 22-ին, երեկոյան ժամերին, սպասվում է ամպրոպ, առանձին հատվածներում կա կարճատեւ անձրեւի փոքր հավանականություն: 

Առաջիկա գիշերը մայրաքաղաքում կդիտվի +19+21, իսկ վաղը ցերեկը՝ +31+33 աստիճան տաքություն։

Ջերմաստիճանը մարզերում՝

Շիրակում՝ գիշերը` +9+14, ցերեկը` +20+25,

Կոտայքում՝ գիշերը` +9+14, ցերեկը` +20+25,

Գեղարքունիքում՝ գիշերը` +9+14, ցերեկը` +20+25,

Լոռիում՝ գիշերը` +11+16, ցերեկը` +22+27,

Տավուշում՝ գիշերը` +13+18, ցերեկը` +29+33,

Արագածոտնի լեռներում՝ գիշերը` +9+14, ցերեկը` +20+25,

Արագածոտնի նախալեռներում՝ գիշերը` +17+19, ցերեկը` +29+32,

Արարատում՝ գիշերը` +18+21, ցերեկը` +30+33,

Արմավիրում՝ գիշերը` +18+21, ցերեկը` +30+33,

Վայոց ձորի լեռներում՝ գիշերը` +9+14, ցերեկը` +20+25,

Վայոց ձորի նախալեռներում՝ գիշերը` +18+21, ցերեկը` +33+33,

Սյունիքի հովիտներում՝ գիշերը` +18+22, ցերեկը` +30+34,

Սյունիքի նախալեռներում՝ գիշերը` +10+15, ցերեկը` +23+27,

Լեռնային Ղարաբաղում՝ գիշերը` +17+21, ցերեկը` +29+32։