News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը


Ռուսաստանի հավաքականի նկատմամբ 3-0 հաշվով հաղթանակը, որն օգնեց Ուելսի հավաքականին B խմբից առաջին տեղով 1/8 եզրափակչի ուղեգիր նվաճել, Գարեթ Բեյլը համարում է իր կարիերայի լավագույն հանդիպումներից մեկը: Այս մասին Ուելսի հավաքականի հարձակվողը լրագրողներին ասել է խաղից հետո:

«Դժվար է նկարագրել: Անհավատալի զգացողություն էր: Կարծում եմ՝ հաշվի առնելով խաղի լարվածությունը, մեր թիմի խաղը թերեւս լավագույններից էր իմ մասնակցությամբ հանդիպումներից»,- ասել է Բեյլը:

Անգլիայի հավաքականին 1-2 հաշվով պարտվելուց հետո Ուելսը դժվար կացության մեջ էր հայտնվել, սակայն, Բեյլի խոսքով՝ այդ պարտությունից քաղած դասերը իրենց օգնեցին ջախջախել Ռուսաստանին Թուլուզի մարզադաշտում:

Ծովից ծով ինտերնետ ռոմինգում Ucom-ի հետ
Մինչև սեպտեմբերի 15-ն օգտվեք շարժական ինտերնետից 39 դրամ/ՄԲ և մուտքային զանգերից 150 դրամ/րոպե սակագներով նշված ծովափնյա երկրներում: Ամբողջական ցանկը` այստեղ

«Անգլիայի հետ խաղից հետո մենք ասում էինք, որ պետք է ավելի լավ պահենք գնդակը, եւ մենք դա արեցինք այսօր»,- ասել է Ռեալ Մադրիդի աստղը:

Բեյլը նշել է, որ հաղթանակն իրենց անհավատալի զգացողություններ է պարգեւել, սակայն էլ ավելի լավ զգացողություն է խմբում առաջինը լինելը:

Բեյլի կարծիքով՝ իրենց լավ խաղը պայմանավորված էր նրանով, որ գիտեին մրցակցի թերությունները:

«Մենք պարզապես շատ լավ էինք խաղում: Մենք լավ էինք նախապատրաստվել, գիտեինք՝ ինչ սպասել, իսկ մեր մարտավարությունը գերազանց էր»,- ասել է նա:

Նշենք, որ Եվրո 2016-ի լուսաբանման գլխավոր հովանավորն է UCOM ընկերությունը:

Վերա Մարտիրոսյան Թուլուզից

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«59 հարց ֆուտբոլի մասին և ոչ միայն» Լիլիթ Մակունցի հետ
Այս և այլ հարցերի պատասխանը տվել է Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարարի պաշտոնակատար Լիլիթ Մակունցը...
«59 հարց ֆուտբոլի մասին եւ ոչ միայն» Էդուարդ Շարմազանովի հետ
Ո՞ւմ է նա համարում բոլոր ժամանակների լավագույն քաղաքական գործիչ...
«59 հարց ֆուտբոլի մասին և ոչ միայն»՝ Դավիթ Սանասարյանի հետ
Եղե՞լ է այնպես, որ նրա սերը մերժեն, պե՞տք է արդյոք հայերը հպարտանան Քիմ Քարդաշյանով, ի՞նչ խորհուրդ կտար ինքն իրեն 18 տարեկանում...
«59 հարց ֆուտբոլի մասին եւ ոչ միայն»՝ Նաիրա Զոհրաբյանի հետ
NEWS.am-ը վերսկսում է «59 հարց ֆուտբոլի մասին եւ ոչ միայն» հաղորդաշարը...
Լեգենդար Բատիստուտան՝ հայկական Վարդավառի եւ կովեր պահելու մասին (Ֆոտո)
Բատիստուտան պատմել է, որ այլեւս ֆուտբոլով չի զբաղվում․․․
Լեգենդների հանդիպմանը կնախորդեն մի շարք միջոցառումներ, այդ թվում համերգներ, վարպետության դասեր
Հիշեցնենք, որ բացի Լեգենդների խաղից, հուլիսի 6-8-ին առաջին անգամ Երեւանի պատմության մեջ կստեղծվի ֆան-գոտի, որը «Ազատության հրապարակում կընդունի բոլոր երկրպագուներին...
Ամենաշատ