News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը


NEWS.am-ի թղթակից Վերա Մարտիրոսյանը Թուլուզում զրուցել է ռուսաստանցի հայտնի մեկնաբան Ռոման Գուտցայտի հետ:

Ինչպե՞ս կգնահատեք առաջնության կազմակերպչական մասը:

Իմ կարծիքով՝ ամեն ինչ շատ լավ է, այսինքն՝ մեզ միշտ դիմավորում են ուղեկցորդները, աշխատակիցները, որոնք խոսում են անգլերեն, իսպաներեն, այնպես որ՝ այդ իմաստով խնդիրներ չեն ծագում:

Ծովից ծով ինտերնետ ռոմինգում Ucom-ի հետ
Մինչև սեպտեմբերի 15-ն օգտվեք շարժական ինտերնետից 39 դրամ/ՄԲ և մուտքային զանգերից 150 դրամ/րոպե սակագներով նշված ծովափնյա երկրներում: Ամբողջական ցանկը` այստեղ

 

Գիտեմ, որ շատերն են դժգոհում, բայց դժգոհում են նրանք, ովքեր երկրպագուների հետ միասին մանրակրկիտ զննում են անցնում: Երբ այստեղ մեքենայով ես գալիս, միշտ, նույնիսկ լրագրողական անցագրի առկայության դեպքում, խնդրում են բացել բեռնախցիկը, ստուգում են մեքենան, բայց, կարծում եմ, դա ճիշտ է, քանի որ Ֆրանսիայում վերջերս տեղի ունեցած դեպքերն անվտանգության աշխատակիցներին ստիպում են ավելի ուշադիր հետեւել այն ամենին, ինչ տեղի է ունենում այստեղ՝ Եվրո 2016-ի ընթացքում: Ես այդ առումով որեւէ խնդիր չեմ տեսնում: 

Ո՞ր քաղաքներում եք եղել: Ձեր հավաքականի խաղերին հետեւե՞լ եք մարզադաշտից:

Մարզադաշտից՝ ոչ, քանի որ մենք միշտ աշխատում ենք, տեղաշարժվում: Եղել ենք Բորդոյում, Թուլուզում, Նիսում, Կաննում: Բայց Կաննում Եվրոպայի առաջնության խաղեր չկան: Դա հենց այնպես, հաճույքի համար: Իհարկե, Մոնակո գնացինք: Մոնտե Կառլո խաղատան մոտ լուսանկարը պարտադիր բան է նման ուղեւորության պարագայում:

Հավաքականի մյուս խաղերը դիտել եմ հեռուստացույցով: Իհարկե, մենք անհավանականորեն սատարում էինք մերոնց, երբ խաղում էին անգլիացիների հետ: Գենադի Օռլովի հետ հյուրանոցի բարում դիտում էինք Անգլիայի դեմ խաղը, եւ երբ մերոնք վերջում գոլ խփեցին (մեր շուրջ Ուելսի երկրպագուներն էին, քանի որ նույն օրը Բորդոյում խաղում էին Ուելսն ու Սլովակիան), նրանք անսահման ուրախացան: Քանի որ նրանք, առաջին հերթին, խմբի առաջատարն էին դառնում, եւ երկրորդ՝ նրանք, ամեն դեպքում, այնքան էլ չեն սիրում անգլիացիներին: Այնպես որ՝ բոլորը մերոնց էին սատարում:

Ի՞նչ կասեք Մարսելում եւ Լիլում անգլիացի եւ ռուսաստանցի երկրպագուների միջեւ միջադեպերի մասին:

Սարսափելի տխուր է, քանի որ երբ մարդիկ գնում են ոչ թե ֆուտբոլ դիտելու, այլ կռվելու, պարզապես կարճամիտ մարդիկ են, եւ դա շատ վատ է անդրադառնում ինչպես Ռուսաստանի, այնպես էլ Անգլիայի հեղինակության վրա: Բայց հարկ է նշել որ Մարսելի դեպքերն ավելի շատ քննարկվեցին մեր երկրում, քանի որ Ֆրանսիայում, օրինակ՝ Թուլուզում եւ Բորդոյում, այդ մասին չէին խոսում: Այսինքն՝ այո, ինչ-որ նորություններ կային, բայց ֆրանսիական հեռուստատեսությունը հիմնականում կենտրոնանում է ֆուտբոլի վրա, ինչը շատ հաճելի է: 

Խմբային փուլի երրորդ շրջանն է... ֆավորիտներն արդեն հայտնի՞ են: Նույն Ֆրանսիայի հավաքականը երեկ այնքան էլ լավ խաղ չցուցադրեց...

Ֆրանսիայի հավաքականը երեկ փոխել էր կազմը: Դեշամը փորձում էր մյուս տղաներին հնարավորություն տալ ցուցադրել իրենց: Իմ կարծիքով՝ ֆավորիտներն իսպանացիներն ու իտալացիներն են: Նաեւ ֆրանսիացիները, քանի որ նրանք առաջնության տանտերերն են:

Իսկ գերմանացինե՞րը:

Գերմանացիները, անկեղծ ասած, ինձ առայժմ այնքան էլ դուր չեն գալիս: Խաղից տպավորությունն այսպիսին է. Իսպանիայի մոտ արդեն ամեն ինչ լավ է ստացվում, բաց չեն թողնում, խփում են: Իտալիան, իհարկե, հարձակման մեջ աստղեր չունի, բայց նրանք հրաշալի կազմակերպված են: Մենք մեկնաբանել ենք իտալացիների մի խաղը: Այդ հավաքականին գոլ խփելը պարզապես չափազանց բարդ է, եւ դա նրանց ամենաուժեղ կողմն է, քանի որ, նույնիսկ խաղալով, ասենք, Իսպանիայի հետ, իտալացիները կարող են գոլ չթողնել, եւ նրանք կարող են շատ հեռուն գնալ:

Այս պահին ո՞վ է լավագույն ֆուտբոլիստը:

Ինձ համար, իհարկե, Անդրես Ինյեստան՝ Իսպանիայի հավաքականի խաղացողը, քանի որ այն, ինչ նա անում էր ե՛ւ չեխերի, ե՛ւ թուրքերի հետ, մոգություն է: Այս մրցաշարում նա ցուցադրեց այն, ինչն ուրիշ ոչ ոք չցուցադրեց: Դա գնդակի հետ վերաբերմունքն է, ֆուտբոլային ինտելեկտը, եւ դա մրցաշարի լավագույն խաղացողի կոչման բացարձակ հավակնորդ է:

Նշենք, որ Եվրո 2016-ի լուսաբանման գլխավոր հովանավորը UCOM ընկերությունն է: 

Վերա Մարտիրոսյան՝ Թուլուզից

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«59 հարց ֆուտբոլի մասին և ոչ միայն» Լիլիթ Մակունցի հետ
Այս և այլ հարցերի պատասխանը տվել է Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարարի պաշտոնակատար Լիլիթ Մակունցը...
«59 հարց ֆուտբոլի մասին եւ ոչ միայն» Էդուարդ Շարմազանովի հետ
Ո՞ւմ է նա համարում բոլոր ժամանակների լավագույն քաղաքական գործիչ...
«59 հարց ֆուտբոլի մասին և ոչ միայն»՝ Դավիթ Սանասարյանի հետ
Եղե՞լ է այնպես, որ նրա սերը մերժեն, պե՞տք է արդյոք հայերը հպարտանան Քիմ Քարդաշյանով, ի՞նչ խորհուրդ կտար ինքն իրեն 18 տարեկանում...
«59 հարց ֆուտբոլի մասին եւ ոչ միայն»՝ Նաիրա Զոհրաբյանի հետ
NEWS.am-ը վերսկսում է «59 հարց ֆուտբոլի մասին եւ ոչ միայն» հաղորդաշարը...
Լեգենդար Բատիստուտան՝ հայկական Վարդավառի եւ կովեր պահելու մասին (Ֆոտո)
Բատիստուտան պատմել է, որ այլեւս ֆուտբոլով չի զբաղվում․․․
Լեգենդների հանդիպմանը կնախորդեն մի շարք միջոցառումներ, այդ թվում համերգներ, վարպետության դասեր
Հիշեցնենք, որ բացի Լեգենդների խաղից, հուլիսի 6-8-ին առաջին անգամ Երեւանի պատմության մեջ կստեղծվի ֆան-գոտի, որը «Ազատության հրապարակում կընդունի բոլոր երկրպագուներին...
Ամենաշատ