News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 17
Տեսնել լրահոսը

Պոլսո հայոց պատրիարքական ընդհանուր փոխանորդ արք. Արամ Աթեշյանն այս օրերին Հայաստան չի գալու: Այս մասին NEWS.am-ի թղթակցին ասաց Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի տեղեկատվական համակարգի տնօրեն տեր Վահրամ քահանա Մելիքյանը:

Սպասվում էր, որ Աթեշյանը Հայաստան կժամանի այսօր՝ Հռոմի պապի այցի շրջանակում մատուցվելիք պատարագներին մասնակցելու համար: Թե ինչու է Արամ արքեպիսկոպոս Աթեշյանը փոխել մտադրությունը, տեր Վահրամը հրաժարվեց հավելյալ մեկնաբանություն տալ:

Հիշեցնենք, որ Պոլսո հայոց պատրիարքական փոխանորդ արք. Արամ Աթեշյանը, որը ոչ թե ընտրվել է հայ համայնքի կողմից, այլ նշանակվել Էրդողանի կողմից, Բունդեսթագի բանաձեւի  հետ կապված նամակ է գրել Էրդողանին՝ հայ համայնքի անունից քննադատելով Գերմանիայի որոշումը՝ պնդելով, թե իմպերիալիստները հայկական հարցն ու հայերի վիշտը օգտագործում են իրենց շահերի համար։ Նամակում Աթեշյանը ափսոսանք է հայտնել Գերմանիայի ընդունած բանաձեւի համար։

Ստամբուլի հայկական համայնքը պահանջում է թույլ չտալ Արամ Աթեշյանին մտնել Մայր Աթոռի սրբազան տարածք:

Նշենք, որ Հռոմի պապը Հայաստան է ժամանելու հունիսի 24-ին:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Վատիկանը հատուկ նամականիշ է թողարկել Հռոմի պապի նկարով՝ թիկունքին Ծիծեռնակաբերդը (Ֆոտո)
Ֆրանցիսկոս Պապը Հայաստան էր ժամանել հունիսի 24-26-ը` «Այց առաջին քրիստոնեական երկիր» խորագրով…
Միհրան Պողոսյանն Ավանում քարոզչության արգելքի մասին․ ծիծաղելի հարցերին չեմ պատասխանում
Լրատվամիջոցներում շրջանառվում էր տեղեկություն այն մասին, որ Հայաստանի վարչապետ Կարեն Կարապետյանը Միհրան Պողոսյանին անձամբ նախազգուշացրել է, որ վերջինը «ներկա չգտնվի» Ավանում ՀՀԿ-ի նախընտրական հանդիպմանը․․․
Մեր տարածաշրջանի հակամարտությունները կարող են մեծանալ ու սպառնալիք դառնալ Եվրոպայի համար. ՀՀ նախագահ
Հռոմի Պապի այցը հայաստան խաղաղության այց էր, խաղաղ համակեցություն քարոզող այց էր...
Հայ արքեպիսկոպոս. Ֆրանցիսկոս պապի այցը Հայաստան ամրապնդեց մարդկանց հավատքը
Բոլոր քրիստոնյաները պետք է Պապի նման խաղաղության սուրհանդակներ լինեն...
Հռոմի Պապը շնորհակալություն է հայտնել հայ ժողովրդին
Հայ առաքելական եկեղեցու կողմից ինձ ցուցաբերած ընդունելության եւ եղբայրության համար...
Հռոմի Պապը տեսանյութ է հրապարակել Հայաստան կատարած այցի մասին
Տեսանյութում ներկայացված է Պապի եռօրյա այցի ֆոտոպամտությունը...
Ամենաշատ