News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մայիս 07
Տեսնել լրահոսը

Հայաստանի կառավարությունը հունիսի 23-ին որոշում է կայացրել «Խաչատրյան  եղբայրներ» ՓԲԸ-ին թույլատրել երեք տարով հետաձգել 2016-ի մայիսի 12-ից օգոստոսի 31-ը ներկրված սարքավորումների համար ԱԱՀ-ի վճարումը:  

«Խաչատրյան եղբայրներ» ՓԲԸ-ն մտադիր է ներդրումային ծրագրի շրջանակում Սյունիքի մարզի Ծխուկ գյուղում փոքրիկ հիդրոէներգոկասկադ կառուցել  4 մեգավատտ հզորությամբ: Նախատեսված է, որ կներդրվի  1,9 մլրդ դրամ, որից 489 մլն-ը` Չինաստանից սարքավորումներ ձեռք բերելու համար: Նախատեսված է   14 աշխատատեղի ստեղծում, դրանց համար աշխատավարձ է նախատեսված 2016-ին 120 հազարի չափով, 2017-ին` 130 հազարի եւ  2018-ին` 140 հազարի:  

Արժե նշել, որ «Խաչատրյան եղբայրներ» ՓԲԸ-ն պատկանում է Սյունիքի մարզի սկանդալներով հայտնի մարզպետ Սուրեն Խաչատրյանին եւ նրա ազգականին` Սասուն Խաչատրյանին:    

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ