Հանրապետության տարածքում` հունիսի 24-ին շրջանների մեծ մասում գիշերը եւ օրվա երկրորդ կեսին, սպասվում է կարճատեւ անձրեւ եւ ամպրոպ, առանձին հատվածներում հնարավոր է կարկուտ:

Քամին՝ հարավ-արեւմտյան` 2-7 մ/վ արագությամբ, ամպրոպի ժամանակ հնարավոր է քամու ուժգնացում‵ 20-25 մ/վ:

Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի:

Ինչպես NEWS.am-ին հայտնել են «Հայպետհիդրոմետից», Երեւանում հունիսի 24-ին օրվա երկրորդ կեսին, սպասվում է կարճատեւ անձրեւ եւ ամպրոպ: Ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում‵ 15-20 մ/վ արագությամբ:

Առաջիկա գիշերը մայրաքաղաքում կդիտվի +18+20, իսկ վաղը ցերեկը՝ +30+32 աստիճան տաքություն։

Ջերմաստիճանը մարզերում՝

Շիրակում՝ գիշերը` +8+13, ցերեկը` +18+23,

Կոտայքում՝ գիշերը` +8+13, ցերեկը` +18+23,

Գեղարքունիքում՝ գիշերը` +8+13, ցերեկը` +18+23,

Լոռիում՝ գիշերը` +9+13, ցերեկը` +23+26,

Տավուշում՝ գիշերը` +12+17, ցերեկը` +25+30,

Արագածոտնի լեռներում՝ գիշերը` +8+13, ցերեկը` +18+23,

Արագածոտնի նախալեռներում՝ գիշերը` +16+18, ցերեկը` +28+31,

Արարատում՝ գիշերը` +18+21, ցերեկը` +31+32,

Արմավիրում՝ գիշերը` +18+21, ցերեկը` +31+32,

Վայոց ձորի լեռներում՝ գիշերը` +8+13, ցերեկը` +18+23,

Վայոց ձորի նախալեռներում՝ գիշերը` +18+21, ցերեկը` +31+32,

Սյունիքի հովիտներում՝ գիշերը` +17+22, ցերեկը` +28+31,

Սյունիքի նախալեռներում՝ գիշերը` +11+14, ցերեկը` +20+23,

Լեռնային Ղարաբաղում՝ գիշերը` +16+18, ցերեկը` +25+28։