News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը


Երեւանի Հանրապետության հրապարակում արդեն 1 շաբաթ է՝ պատրաստում են այն հարթակը, որտեղից Հռոմի Ֆրանցիսկոս Պապն ու Գարեգին Երկրորդը կկատարեն էկումենիկ արարողություն եւ խաղաղության աղոթք:

Կապույտ եւ դեղին գույներով բեմահարթակի հետեւի ֆոնին Արարատ սարն է, կենտրոնում Հիսուս Քրիստոսի պատկերն է՝ շրջապատված երկու հրեշտակներով:

Բեմահարթակի աջ մասում հարթակ է նախատեսված երգչախմբի համար: Էկոնեմիկ արարողությանն ու խաղաղության աղոթքին մասնակցելու են ավելի քան 80 երաժիշտ:

Այսօր երեկոյան արդեն կլինի գլխավոր փորձը:

Խաղաղության աղոթքն ու էկումենիկ արարողությունը կլինի հունիսի 25-ին ժամը 19:00-ին: Մուտքը Հանրապետության հրապարակ լինելու է ազատ: Աղոթքի ընթացքին հսկելու են մեծ թվով ոստիկաններ, «Շտապօգնության» աշխատակիցներ եւ փրկարարներ:

Հռոմի սրբազան քահանայապետը շատ հագեցած գրաֆիկ ունի եւ Հայաստանում կմնա մինչեւ հունիսի 26-ը: Այցի առաջին օրը Պապը կայցելի Էջմիածնի Մայր տաճար, որտեղ կաղոթի ու իր ողջույնի խոսքը կուղղի Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ին: Այդ օրը Երեկոյան Հռոմի պապ Ֆրանցիսկոսը կհանդիպի Հայաստանի նախագահի ու դիվանագիտական կորպուսի ներկայացուցիչների հետ:

Հունիսի 25-ին Հռոմի պապը կայցելի Ծիծեռնակաբերդ՝ Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիր եւ թանգարան: Այս հուշահամալիրում 2001-ին աղոթել էր նաեւ Հովհաննես Պողոս երկրորդ պապը: Այնուհետեւ նա կայցելի Գյումրի եւ Սուրբ եւ Անմահ Պատարագ կմատուցի Վարդանանց հրապարակում: Նույն օրը երեկոյան Երեւանում՝ Հանրապետության հրապարակում, տեղի կունենա էկումենիկ արարողություն եւ Խաղաղության Աղոթք:

Հունիսի 26-ին Էջմիածնում Ֆրանցիսկոս պապը կհանդիպի եպիսկոպոսների հետ ու ներկա կգտնի Մայր տաճարում պատարագին, որը մատուցելու է Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ն: Ակնկալվում է նաեւ համատեղ հռչակագրի ստորագրում:

Կիրակի երեկոյան Հռոմի պապը կաղոթի Խոր Վիրապի եկեղեցում, որտեղ ըստ ավանդույթի, 3-րդ դարի վերջին զնդանված է եղել սուրբ Գրիգոր Լուսավորիչը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Վատիկանը հատուկ նամականիշ է թողարկել Հռոմի պապի նկարով՝ թիկունքին Ծիծեռնակաբերդը (Ֆոտո)
Ֆրանցիսկոս Պապը Հայաստան էր ժամանել հունիսի 24-26-ը` «Այց առաջին քրիստոնեական երկիր» խորագրով…
Միհրան Պողոսյանն Ավանում քարոզչության արգելքի մասին․ ծիծաղելի հարցերին չեմ պատասխանում
Լրատվամիջոցներում շրջանառվում էր տեղեկություն այն մասին, որ Հայաստանի վարչապետ Կարեն Կարապետյանը Միհրան Պողոսյանին անձամբ նախազգուշացրել է, որ վերջինը «ներկա չգտնվի» Ավանում ՀՀԿ-ի նախընտրական հանդիպմանը․․․
Մեր տարածաշրջանի հակամարտությունները կարող են մեծանալ ու սպառնալիք դառնալ Եվրոպայի համար. ՀՀ նախագահ
Հռոմի Պապի այցը հայաստան խաղաղության այց էր, խաղաղ համակեցություն քարոզող այց էր...
Հայ արքեպիսկոպոս. Ֆրանցիսկոս պապի այցը Հայաստան ամրապնդեց մարդկանց հավատքը
Բոլոր քրիստոնյաները պետք է Պապի նման խաղաղության սուրհանդակներ լինեն...
Հռոմի Պապը շնորհակալություն է հայտնել հայ ժողովրդին
Հայ առաքելական եկեղեցու կողմից ինձ ցուցաբերած ընդունելության եւ եղբայրության համար...
Հռոմի Պապը տեսանյութ է հրապարակել Հայաստան կատարած այցի մասին
Տեսանյութում ներկայացված է Պապի եռօրյա այցի ֆոտոպամտությունը...
Ամենաշատ