News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մայիս 02
Տեսնել լրահոսը

Ստվարաթղթե տանկով ԱԱԾ շենքին հարվածելու մեջ մեղադրվող Արտակ Գեւորգյանն արդարացվեց: Այսօր` հունիսի 24-ին, նման վճիռ է կայացրել Երեւանի Կենտրոն եւ Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան Գագիկ Պողոսյանը:

Նշենք, որ մինչ այդ դատախազ Անդրանիկ Սիմոնյանը հրաժարվել էր մեղադրանքից` նշելով, որ արարքում բացակայում է հանցակազմը:

Հիշեցնենք, որ հունիսի 20-ին ԱԱԾ-ն գրություն էր ուղարկել դատարան՝ նշելով, որ կատարվածով իրենց բնականոն աշխատանքը չի խաթարվել, աշխատակիցներին լուրջ անհանգստություն չի պատճառվել, հետեւաբար իրենք չեն մասնակցելու դատական նիստերին:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ «Հակահարված» արտ խմբի անդամ Արտակ Գեւորգյանը դեկտեմբերի 9-ի լույս 10-ի գիշերը, իր սարքած ստվարաթղթե տանկով բողոքի ակցիա էր արել քաղաքում՝ իր բողոքն արտահայտելով Սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի հետ կապված:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ