News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Մայր Աթոռ Սուրբ էջմիածնում հարյուրավոր ուխտավորներ են հավաքվել դիմավորելու Հռոմի Պապ Ֆրանցիսկոսին:  NEWS.am-ի թղթակիցը հաղորդում է, որ ուխտավորների մի մասը եկեղեցու ներսում է, մյուսները հավաքված են դրսում: Ուխտավորների ձեռքին Պապի այցը խորհրդանշող դրոշներ են ու շարֆեր: Մեր թղթակիցը հայտնում է, որ արտասահմանից ժամանել են մեծ թվով ուխտավորներ:

Նշենք, որ Հռոմի Ֆրանցիսկոս Պապի օդանավը քիչ առաջ վայրէջք կատարեց Երեւանի «Զվարթնոց» օդանավակայանում:

Սրբազան Քահանայապետին ինքնաթիռի մոտ դիմավորեցին են Հայաստանի Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանն՝ իր տիկնոջ հետ, եւ Նորին Սուրբ Օծություն Տեր Տեր Գարեգին Երկրորդ Ամենայն Հայոց Կաթողիկոսը:

Հռոմի Պապի այցի պաշտոնական կարգախոսն է «Այց առաջին քրիստոնեական երկիր»: Ըստ ավանդույթի, Պապի այցերի համար կարգախոս է ընտրվում, որն արտացոլում է այդ այցի մեջ դրվող իմաստը: Ֆրանցիսկոս Պապի Հայաստան այցելության նախօրեին Արեւելյան Եկեղեցիների Ժողովի Պրեֆեկտ Կարդինալ Լեոնարդո Սանդրին, ով Հայաստան այժմ ժամանող պատվիրակության մաս է կազմում, Պապի այս ճանապարհորդության հիմնական առանձնահատկության մասին ասել է հետեւյալը.

«Կարծում եմ, որ այս այցը նախ եւ առաջ ուխտագնացություն է։ Պապի կողմից դա առաջին հերթին սիրո եւ հիացմունքի արտահայտություն է դեպի այս հինավուրց Եկեղեցին, որն ունի Քրիստոսի նկատմամբ հավատարմության դարավոր պատմություն, ինչպես նաեւ նվիրվածության դրսեւորում այս երկրի նկատմամբ, որն առաջինը դարձավ քրիստոնյա …։ Պապն իր հետ կտանի իր երախտագիտությունը եւ հարգանքը մի ժողովրդի հանդեպ, ով կոփվել է քրիստոնյա ոգով եւ կարողացել է պահպանել հավատի եւ սեփական ինքնության արժեքավոր գանձը դարեր շարունակ։ Ոգու այս կորովով է, որ Հայաստանը կկարողանա կառուցել խաղաղ եւ հուսալի ապագա»։

Նույն օրն իր մասին խոսել է նաեւ Սրբազան Քահանայապետը, ով հանդիպելով Արեւելյան եկեղեցիների օգնության գործակալությունների միության հետ ասել է` «Ես դիմում եմ ձեզ, որպեսզի դուք աղոթեք ինձ համար: Մի քանի օրից որպես ուխտավոր մեկնելու եմ դեպի արեւելք, Հայաստան՝ Հիսուսի խոսքն առաջինն ընդունած երկիրը»:

Անկասկած, այսպիսի բնորոշումը եւ իր այցելությունն «ուխտագնացություն» որակելը ընդգծում է Հռոմի Պապ Ֆրանցիսկոսի վերաբերմունքը Հայաստանի, հայ ժողովրդի, Հայաստանյաց Առաքելական Սուրբ եկեղեցու նկատմամբ:

Խորհրդանշական է, որ այցի պաշտոնական խորհրդանշանի մեջ օգտագործված է բիբլիական Արարատը եւ Հայաստանում քրիստոնեության տարածման առումով բացառիկ նշանակություն ունեցող սրբավայրը` Խոր Վիրապի վանքը:

Ի դեպ, պետք է նշենք, որ այցի ծրագրում նախատեսված է նաեւ այցելություն Խոր Վիրապ, որով կավարտվի պաշտոնական այցի ծրագիրը:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Վատիկանը հատուկ նամականիշ է թողարկել Հռոմի պապի նկարով՝ թիկունքին Ծիծեռնակաբերդը (Ֆոտո)
Ֆրանցիսկոս Պապը Հայաստան էր ժամանել հունիսի 24-26-ը` «Այց առաջին քրիստոնեական երկիր» խորագրով…
Միհրան Պողոսյանն Ավանում քարոզչության արգելքի մասին․ ծիծաղելի հարցերին չեմ պատասխանում
Լրատվամիջոցներում շրջանառվում էր տեղեկություն այն մասին, որ Հայաստանի վարչապետ Կարեն Կարապետյանը Միհրան Պողոսյանին անձամբ նախազգուշացրել է, որ վերջինը «ներկա չգտնվի» Ավանում ՀՀԿ-ի նախընտրական հանդիպմանը․․․
Մեր տարածաշրջանի հակամարտությունները կարող են մեծանալ ու սպառնալիք դառնալ Եվրոպայի համար. ՀՀ նախագահ
Հռոմի Պապի այցը հայաստան խաղաղության այց էր, խաղաղ համակեցություն քարոզող այց էր...
Հայ արքեպիսկոպոս. Ֆրանցիսկոս պապի այցը Հայաստան ամրապնդեց մարդկանց հավատքը
Բոլոր քրիստոնյաները պետք է Պապի նման խաղաղության սուրհանդակներ լինեն...
Հռոմի Պապը շնորհակալություն է հայտնել հայ ժողովրդին
Հայ առաքելական եկեղեցու կողմից ինձ ցուցաբերած ընդունելության եւ եղբայրության համար...
Հռոմի Պապը տեսանյութ է հրապարակել Հայաստան կատարած այցի մասին
Տեսանյութում ներկայացված է Պապի եռօրյա այցի ֆոտոպամտությունը...
Ամենաշատ