News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը

Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկը թողարկել է հուշամեդալ՝ նվիրված Նորին Սրբություն Հռոմի Պապ Ֆրանցիսկոսի Հայաստանի Հանրապետություն այցին (24-26 հունիսի, 2016 թ.), որի կարգախոսն է՝ «Այց առաջին քրիստոնյա երկիր»: Այս մասին  NEWS.am-ին տեղեկացրին ԿԲ հասարակայնության հետ կապերի ծառայությունից:

301 թ. Հայաստանում քրիստոնեությունը հռչակվել է պետական կրոն, ինչը կապված է Սուրբ Գրիգոր Լուսավորչի անվան հետ: Սուրբ Գրիգոր Լուսավորիչը համաքրիստոնեական տոնելի սուրբ է, նրա մասունքները դարերի հոլովույթում սփռվել են ողջ քրիստոնյա աշխարհում:

Համաքրիստոնեական շրջանակներում կարեւորելով եկեղեցիների միջև գոյություն ունեցող բարեկամական հարաբերությունների զորացումը՝ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսը 2000 թ. այցելել է Հռոմի Կաթողիկե Եկեղեցի եւ նրա գահակալ Հովհաննես Պողոս Բ Պապին, որն, իր հերթին, 2001 թ. իր մասնակցությունն է բերել քրիստոնեությունը Հայաստանում պետական կրոն հռչակելու 1700-ամյակի տոնակատարություններին:

Հուշամեդալի դիմերեսին պատկերված է Խոր Վիրապի վանքը Արարատ լեռան ֆոնի վրա և Ֆրանցիսկոս Պապի այցի թվագրումը, իսկ դարձերեսին՝ Սուրբ Գրիգոր Լուսավորչի արձանը Վատիկանի Սուրբ Պետրոս տաճարի արտաքին որմնախորշում (2005 թ., քանդակագործ՝ Խաչիկ Ղազանչյան), Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու եւ Հռոմի Կաթողիկե Եկեղեցու զինանշանները:

Հուշամեդալը սահմանափակ քանակությամբ է եւ ունի պատմամշակութային արժեք:

 

 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Վատիկանը հատուկ նամականիշ է թողարկել Հռոմի պապի նկարով՝ թիկունքին Ծիծեռնակաբերդը (Ֆոտո)
Ֆրանցիսկոս Պապը Հայաստան էր ժամանել հունիսի 24-26-ը` «Այց առաջին քրիստոնեական երկիր» խորագրով…
Միհրան Պողոսյանն Ավանում քարոզչության արգելքի մասին․ ծիծաղելի հարցերին չեմ պատասխանում
Լրատվամիջոցներում շրջանառվում էր տեղեկություն այն մասին, որ Հայաստանի վարչապետ Կարեն Կարապետյանը Միհրան Պողոսյանին անձամբ նախազգուշացրել է, որ վերջինը «ներկա չգտնվի» Ավանում ՀՀԿ-ի նախընտրական հանդիպմանը․․․
Մեր տարածաշրջանի հակամարտությունները կարող են մեծանալ ու սպառնալիք դառնալ Եվրոպայի համար. ՀՀ նախագահ
Հռոմի Պապի այցը հայաստան խաղաղության այց էր, խաղաղ համակեցություն քարոզող այց էր...
Հայ արքեպիսկոպոս. Ֆրանցիսկոս պապի այցը Հայաստան ամրապնդեց մարդկանց հավատքը
Բոլոր քրիստոնյաները պետք է Պապի նման խաղաղության սուրհանդակներ լինեն...
Հռոմի Պապը շնորհակալություն է հայտնել հայ ժողովրդին
Հայ առաքելական եկեղեցու կողմից ինձ ցուցաբերած ընդունելության եւ եղբայրության համար...
Հռոմի Պապը տեսանյութ է հրապարակել Հայաստան կատարած այցի մասին
Տեսանյութում ներկայացված է Պապի եռօրյա այցի ֆոտոպամտությունը...
Ամենաշատ