News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը


Հռոմի Պապ Ֆրանցիսկոսը Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ–ի ուղեկցությամբ ժամանել է Էջմիածին։ Հռոմի կաթոլիկ եկեղեցու ղեկավարին Հայ առաքելական եկեղեցում դիմավորեցին Էջմիածնի կանթողիկոսարանի հոգեւորականները։

Օդանավակայանից Էջմիածին տանող ճանապարհին Ֆրանցիսկոս Պապին ողջունում էին բազմաթիվ հավատացյալներ, որոնք վանկարկում էին. «Viva Papa» Պոնտիֆիկոսը օրհնել է իրենց ողջունող հավատացյալներին։

Հռոմի Պապին Էջմիածնում դիմավորել են հավատացյալները, որոնք հավաքված են Մայր տաճարի առաջ։ Նրանք իրենց ձեռքում պահել են Վատիկանի խորհրդանիշերը։ NEWS.am–ի թղթակիցը հայտնում է, որ Հայաստանում պոնտիֆիկոսին դիմավորելու են եկել բազմաթիվ զբոսաշրջիկներ արտասահմանից։

Հռոմի Պապը ձեռքով ողջունել է հավաքվածներին։ Էջմիածնում ժողովուրդը Հռոմի Պապին ընդունել է մեծ ոգեւորությամբ: Պոնտիֆիկոսը զանգերի ղողանջյունների ներքո շարժվել է դեպի Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին:

Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի ուղեկցությամբ Հռոմի պապը մտել է Մայր տաճար, համբուրել այնտեղ դրված Խաչն ու Ավետարանը, ապա միասին բարձացել են Սուրբ խորան: Սուրբ սեղանի մոտ նրանք ողջագուրվել են: Նրանք օրհնել են հավաքված ժողովրդին, որոնք գտնվում են Մայր տաճարում: Այնուհետեւ օրհնվել է խունկը, որը լցվել է բուրվառի մեջ: Հռոմի Պապը օրհնել է տաճարում ներկա հավատավոր ժողովրդին:

Խորհրդանշական է, որ Պոնտիֆիկոսը Հայաստան իր այցելությունն անվանել է ուխտագնացություն՝ դրանով ընդգծելով քրիստոնյա աշխարհի համար Հայաստանի եւ Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու դերը։

Նշենք, որ Հռոմի Պապի այցը Հայաստան կտեւի միջեւ հունիսի 26-ը: Այդ ընթացքում նա կհանդիպի Հայաստանի նախագահի ու դիվանագիտական կորպուսի ներկայացուցիչների հետ: Հունիսի 25-ին Հռոմի պապը կայցելի Ծիծեռնակաբերդ՝ Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիր եւ թանգարան: Այնուհետեւ նա կայցելի Գյումրի եւ Սուրբ եւ Անմահ Պատարագ կմատուցի Վարդանանց հրապարակում: Նույն օրը երեկոյան Երեւանում՝ Հանրապետության հրապարակում, տեղի կունենա էկումենիկ արարողություն եւ Խաղաղության Աղոթք:

Հունիսի 26-ին Էջմիածնում Ֆրանցիսկոս պապը կհանդիպի եպիսկոպոսների հետ ու ներկա կգտնի Մայր տաճարում պատարագին, որը մատուցելու է Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ն: Ակնկալվում է նաեւ համատեղ հռչակագրի ստորագրում: Կիրակի երեկոյան Հռոմի պապը կաղոթի Խոր Վիրապի եկեղեցում, որտեղ ըստ ավանդույթի, 3-րդ դարի վերջին զնդանված է եղել սուրբ Գրիգոր Լուսավորիչը:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Վատիկանը հատուկ նամականիշ է թողարկել Հռոմի պապի նկարով՝ թիկունքին Ծիծեռնակաբերդը (Ֆոտո)
Ֆրանցիսկոս Պապը Հայաստան էր ժամանել հունիսի 24-26-ը` «Այց առաջին քրիստոնեական երկիր» խորագրով…
Միհրան Պողոսյանն Ավանում քարոզչության արգելքի մասին․ ծիծաղելի հարցերին չեմ պատասխանում
Լրատվամիջոցներում շրջանառվում էր տեղեկություն այն մասին, որ Հայաստանի վարչապետ Կարեն Կարապետյանը Միհրան Պողոսյանին անձամբ նախազգուշացրել է, որ վերջինը «ներկա չգտնվի» Ավանում ՀՀԿ-ի նախընտրական հանդիպմանը․․․
Մեր տարածաշրջանի հակամարտությունները կարող են մեծանալ ու սպառնալիք դառնալ Եվրոպայի համար. ՀՀ նախագահ
Հռոմի Պապի այցը հայաստան խաղաղության այց էր, խաղաղ համակեցություն քարոզող այց էր...
Հայ արքեպիսկոպոս. Ֆրանցիսկոս պապի այցը Հայաստան ամրապնդեց մարդկանց հավատքը
Բոլոր քրիստոնյաները պետք է Պապի նման խաղաղության սուրհանդակներ լինեն...
Հռոմի Պապը շնորհակալություն է հայտնել հայ ժողովրդին
Հայ առաքելական եկեղեցու կողմից ինձ ցուցաբերած ընդունելության եւ եղբայրության համար...
Հռոմի Պապը տեսանյութ է հրապարակել Հայաստան կատարած այցի մասին
Տեսանյութում ներկայացված է Պապի եռօրյա այցի ֆոտոպամտությունը...
Ամենաշատ