News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

ՀՀ նախագահի նստավայրի «Ոսկեզօծ սրահում» ընթանում է Հռոմի Պապի եւ Սերժ Սարգսյանի դեմ առ դեմ ձեւաչափով հանդիպումը։

Ողջունելով Հռոմի Պապին՝ Սերժ Սարգսյանն ասաց. «Մենք շատ շնորհակալ ենք մեր հինավուրց հողին եւ բազմաչարչար ժողովրդին ջերմություն բերելու համար: Բարով եք եկել Հայաստան:

Մենք շատ ուրախ ենք, որ հաջորդ տարի նշելու ենք ՀՀ-Վատիկան դիվանագիտական հարաբերությունների 25-ամյակը եւ շատ ուրախ ենք, այս տարիներին շատ նշանակալի իրադարձություններ են եղել:

Նկատի ունեմ հովհաննես Պողոս Պապի այցելությունը, Գրիգոր Լուսավորչի արձանի տեղադրումը Սուրբ Պետրոս տաճարի որմնախորշում: Նկատի ունեմ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված պատարագը: Մեզ համար չափազանց մեծ նշանակություն ունի Գրիգոր Նարեկացուն տիեզերական վարդապետի կոչում շնորհելը»։

Նշենք, որ Հռոմի Ֆրանցիսկոս Պապը ՀՀ նախագահի նստավայր ժամանեց «Ռենո Լոգան» մակնիշի ավտոմեքենայով: Սերժ Սարգսյանը ՀՀ նախագահի նստավայրի դիմաց դիմավորել է Սրբազան քահանայապետին եւ ուղեկցել ներս:

Նախագահի  հետ հանդիպմանը կհաջորդի Հռոմի Պապ Ֆրանցիսկոսի զրույցը Հայաստանի իշխանությունների ներկայացուցիչների, հասարակության, երկրում հավատարմագրված դեսպանների հետ։ Նախքան այդ կայացել էր երկու երկրների պատվիրակությունների փոխադարձ ներկայացման արարողությունը։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Վատիկանը հատուկ նամականիշ է թողարկել Հռոմի պապի նկարով՝ թիկունքին Ծիծեռնակաբերդը (Ֆոտո)
Ֆրանցիսկոս Պապը Հայաստան էր ժամանել հունիսի 24-26-ը` «Այց առաջին քրիստոնեական երկիր» խորագրով…
Միհրան Պողոսյանն Ավանում քարոզչության արգելքի մասին․ ծիծաղելի հարցերին չեմ պատասխանում
Լրատվամիջոցներում շրջանառվում էր տեղեկություն այն մասին, որ Հայաստանի վարչապետ Կարեն Կարապետյանը Միհրան Պողոսյանին անձամբ նախազգուշացրել է, որ վերջինը «ներկա չգտնվի» Ավանում ՀՀԿ-ի նախընտրական հանդիպմանը․․․
Մեր տարածաշրջանի հակամարտությունները կարող են մեծանալ ու սպառնալիք դառնալ Եվրոպայի համար. ՀՀ նախագահ
Հռոմի Պապի այցը հայաստան խաղաղության այց էր, խաղաղ համակեցություն քարոզող այց էր...
Հայ արքեպիսկոպոս. Ֆրանցիսկոս պապի այցը Հայաստան ամրապնդեց մարդկանց հավատքը
Բոլոր քրիստոնյաները պետք է Պապի նման խաղաղության սուրհանդակներ լինեն...
Հռոմի Պապը շնորհակալություն է հայտնել հայ ժողովրդին
Հայ առաքելական եկեղեցու կողմից ինձ ցուցաբերած ընդունելության եւ եղբայրության համար...
Հռոմի Պապը տեսանյութ է հրապարակել Հայաստան կատարած այցի մասին
Տեսանյութում ներկայացված է Պապի եռօրյա այցի ֆոտոպամտությունը...
Ամենաշատ