News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

Երեւանում կայացավ Հռոմի Պապի՝ հայաստանյան այցի առթիվ թողարկված նամականիշների մարման արարողությունը։ Արարողությունն ընթացել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի եւ Հռոմի Պապի հանդիպմանը զուգահեռ։

Հայկական կողմից արարողությանը մասնակցել է ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավար Վիգեն Սարգսյանը։

Ըստ այդմ, մարվել եւ շրջանառության մեջ է դրվել «Հռոմի Պապ Ֆրանցիսկոսի այցը Հայաստան» թեմային նվիրված մեկ նամականիշով գեղաթերթիկ եւ չորս նամականիշ, որոնք ձեւավավորված են խաչի տեսքով՝ մեկ մանրաթերթի մեջ: Հանրապետության Նախագահը դրանք եւս նվիրել է Ֆրանցիսկոս Պապին:

Մեկ նամականիշով գեղաթերթիկը պատկերում է Նորին Սրբություն Ֆրանցիսկոս Պապին՝ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Մայր Տաճարի եւ Հռոմի Սբ Պետրոս տաճարի խորապատկերին, ինչպես նաեւ Պապի Հայաստանյան այցին նվիրված տարբերանշանը եւ Ֆրանցիսկոս Պապի զինանշանը:

Չորս նամականիշով մանրաթերթի խաչի տեսքով ձեւաչափը կրում է խորհրդանշական իմաստ՝ առաջին քրիստոնեական երկիր Ֆրանցիսկոս Պապի կատարվելիք այցի համար, իսկ մանրաթերթի չորս նամականիշերը պատկերում են Ֆրանցիսկոս Պապին՝ Հայաստանի կողմից Վատիկանին նվիրաբերած Սուրբ Գրիգոր Լուսավորչի արձանի, Երեւանի «Հայաստանը առաջին քրիստոնեական պետություն» անվանումով հուշարձանի, Մայր Աթոռ Սբ Էջմիածնի Մայր Տաճարի եւ Վատիկանի Սբ Պետրոս տաճարի գմբեթների ներսի խորապատկերներին:

Գեղաթերթիկի վրա գրված   է «Ֆրանցիսկոս Պապ. Հայաստան. 24-26 հունիս, 2016», ինչպես նաեւ «Այց առաջին քրիստոնյա երկիր» գրությունը, որն այս այցի պաշտոնական կարգախոսն է:

Բացի այդ, Հռոմի Պապի այցի կապակցությամբ Հանրապետության կենտրոնական բանկը թողարկել է հուշամեդալ, որի վրա պատկերված է Հռոմի Պապի այցելության կարգախոսը «Այցելություն առաջին քրիստոնյա երկիր»։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Վատիկանը հատուկ նամականիշ է թողարկել Հռոմի պապի նկարով՝ թիկունքին Ծիծեռնակաբերդը (Ֆոտո)
Ֆրանցիսկոս Պապը Հայաստան էր ժամանել հունիսի 24-26-ը` «Այց առաջին քրիստոնեական երկիր» խորագրով…
Միհրան Պողոսյանն Ավանում քարոզչության արգելքի մասին․ ծիծաղելի հարցերին չեմ պատասխանում
Լրատվամիջոցներում շրջանառվում էր տեղեկություն այն մասին, որ Հայաստանի վարչապետ Կարեն Կարապետյանը Միհրան Պողոսյանին անձամբ նախազգուշացրել է, որ վերջինը «ներկա չգտնվի» Ավանում ՀՀԿ-ի նախընտրական հանդիպմանը․․․
Մեր տարածաշրջանի հակամարտությունները կարող են մեծանալ ու սպառնալիք դառնալ Եվրոպայի համար. ՀՀ նախագահ
Հռոմի Պապի այցը հայաստան խաղաղության այց էր, խաղաղ համակեցություն քարոզող այց էր...
Հայ արքեպիսկոպոս. Ֆրանցիսկոս պապի այցը Հայաստան ամրապնդեց մարդկանց հավատքը
Բոլոր քրիստոնյաները պետք է Պապի նման խաղաղության սուրհանդակներ լինեն...
Հռոմի Պապը շնորհակալություն է հայտնել հայ ժողովրդին
Հայ առաքելական եկեղեցու կողմից ինձ ցուցաբերած ընդունելության եւ եղբայրության համար...
Հռոմի Պապը տեսանյութ է հրապարակել Հայաստան կատարած այցի մասին
Տեսանյութում ներկայացված է Պապի եռօրյա այցի ֆոտոպամտությունը...
Ամենաշատ