Հռոմի Ֆրանցիսկոս պապը շատ պարզ կենսակերպ է վարում: Այս մասին հունիսի 24-ին տեղական եւ արտասահմանյան լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց Սուրբ Աթոռի գրասենյակի ղեկավար, կարդինալ Ֆեդերիկո Լոմբարդին:
Անդրադառնալով հարցին, թե ինչո՞ւ է Պապը Հայաստանում փոքրիկ Renault-ով երթեւեկում, այլ ոչ թե, ասենք, Range Rover-ով կամ Bentley-ով, Ֆեդերիկո Լոմբարդին նշել է, որ Հռոմի պապը հենց սկզբից որոշել է պարզ մեքենաներից օգտվել:
«Հայաստանում նա շատ փոքր եւ պարզ մեքենա ընտրեց: Հռոմի պապը կարծում է, որ շատերի համար մեքենան ուժի, հզորության, իշխանության խորհրդանիշ է: Բայց նա փորձում է մեզ այլ ուղերձ ուղարկել, այդ պատճառով փոքր եւ պարզ տրանսպորտային միջոցներ է ընտրում: Ինձ թվում է՝ դա հրաշալի է: Հնարավոր է՝ ոչ այստեղ, բայց ԱՄՆ-ում կարելի է տեսնել, թե ինչպես է մեծ ավտոմեքենաների շարասյան հետեւից փոքրիկ մեքենա ընթանում: Ասում են՝ դա հենց Հռոմի պապի մեքենան է»,- ժպտալով նշեց Ֆեդերիկո Լոմբարդին: