News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը


Հռոմի Պապը գրառում է արել Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի պատվո այցելուների գրքում: (ֆոտոռեպորտաժ)

Ֆրանցիսկոս Պապը, մասնավորապես, գրել է. «Այստեղ աղոթում եմ՝ ցավը սրտիս մեջ, որպեսզի այլեւս երբեք նման ողբերգություններ, ինչպիսին սա է, չկրկնվեն, որպեսզի մարդկությունը չմոռանա եւ իմանա չարությանը բարությամբ հաղթել: Թող Աստված պարգեւի սիրեցյալ հայ ժողովրդին եւ ամբողջ աշխարհին խաղաղություն եւ մխիթարություն: Աստված պահպանի հայ ժողովրդի հիշողությունը: Հիշողությունը չի կարելի ոչ պղտորել, ոչ մոռանալ: Հիշողությունը խաղաղության եւ ապագայի աղբյուրն է»:

Նշենք, որ նա հայտնի է Հայոց ցեղասպանության հարցում իր դիրքորոշմամբ եւ բազմաթիվ անգամ 1915 թվականի դեպքերն անվանել է 20-րդ դարի առաջին ցեղասպանություն:

Ավելի վաղ նշվել էր, որ այսօր՝ հունիսի 25-ի առավոտյան այցելել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի Ծիծեռնակաբերդի հուշահամալիր՝ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի եւ Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի ուղեկցությամբ:

Ցեղասպանության թանգարան-ինստիտուտի պատվո այցելուների գրքում գրառում անելուց հետո թանգարան-ինստիտուտի տնօրեն Հայկ Դեմոյանը մոտեցել ու հուշանվեր է հանձնել Հռոմի Պապին: 

Այնուհետեւ Հռոմի Պապին են մոտեցել Հայոց ցեղասպանությունը վերապրածների մի խումբ ժառանգներ՝ զավակներ և թոռներ, որոնց թվում էր հայտնի ցեղասպանագետ Վերժինե Սվազլյանը: Նրանց նախնիները, Մեծ Եղեռնի որբեր լինելով, Պիուս Տասնմեկերորդ Պապի որոշմամբ օթևան էին գտել պապական Կաստել Գանդոլֆո դղյակ-ամառանոցում:

Հավատացյալները Հռոմի Պապին ճանապարհել են «Viva Papa» վանկարկումներով:

Ծիծեռնակաբերդից Ֆրանցիսկոս Պապը եւ Գարեգին Երկրորդ Ամենայն Հայոց Կաթողիկոսը կուղեւորվեն Գյումրի, որտեղ պատարագ կանցկացնեն Վարդանանց հրապարակում՝ լատինական ծեսով: Դրանից հետո Հռոմի Պապը կուղեւորվի Հայ կաթողիկե «Տիրամայր Հայաստան»  եկեղեցու Պողոսյան կրթական կենտրոն: Այստեղ Հռոմի Պապը կճաշի, կհանգստանա հատուկ իր համար պատրաստված սենյակում: Կրթական կենտրոնի աշխատակիցները նվեր են պատրաստել Հռոմի Պապի համար՝ երկու անտուն որբերի բրոնզե արձանիկ:

Երեկոյան Հռոմի Պապը Երեւանում էկումենիկ արարողություն կանցկացնի եւ աղոթք կբարձրացնի հանուն խաղաղության:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Վատիկանը հատուկ նամականիշ է թողարկել Հռոմի պապի նկարով՝ թիկունքին Ծիծեռնակաբերդը (Ֆոտո)
Ֆրանցիսկոս Պապը Հայաստան էր ժամանել հունիսի 24-26-ը` «Այց առաջին քրիստոնեական երկիր» խորագրով…
Միհրան Պողոսյանն Ավանում քարոզչության արգելքի մասին․ ծիծաղելի հարցերին չեմ պատասխանում
Լրատվամիջոցներում շրջանառվում էր տեղեկություն այն մասին, որ Հայաստանի վարչապետ Կարեն Կարապետյանը Միհրան Պողոսյանին անձամբ նախազգուշացրել է, որ վերջինը «ներկա չգտնվի» Ավանում ՀՀԿ-ի նախընտրական հանդիպմանը․․․
Մեր տարածաշրջանի հակամարտությունները կարող են մեծանալ ու սպառնալիք դառնալ Եվրոպայի համար. ՀՀ նախագահ
Հռոմի Պապի այցը հայաստան խաղաղության այց էր, խաղաղ համակեցություն քարոզող այց էր...
Հայ արքեպիսկոպոս. Ֆրանցիսկոս պապի այցը Հայաստան ամրապնդեց մարդկանց հավատքը
Բոլոր քրիստոնյաները պետք է Պապի նման խաղաղության սուրհանդակներ լինեն...
Հռոմի Պապը շնորհակալություն է հայտնել հայ ժողովրդին
Հայ առաքելական եկեղեցու կողմից ինձ ցուցաբերած ընդունելության եւ եղբայրության համար...
Հռոմի Պապը տեսանյութ է հրապարակել Հայաստան կատարած այցի մասին
Տեսանյութում ներկայացված է Պապի եռօրյա այցի ֆոտոպամտությունը...
Ամենաշատ