Հայոց ցեղասպանության զոհերին նվիրված Ծիծեռնակաբերդի հուշահամալիր այսօր՝ հունիսի 25-ին, Հռոմի Ֆրանցիոսկոս Պապի այցելության ժամանակ հայկական դուդուկ է հնչել Հայաստանի ժողովրդական արտիստ Ջիվան Գասպարյանի, վաստակավոր արտիստներ Գեւորգ Դաբաղյանի եւ Կամո Սեյրանյանի կատարմամբ:
Մինչ այդ անմար կրակի մոտ Ամենայն Հայոց կաթողիկոսն արտասանել է տերունական «Հայր մեր» աղոթքը, որից հետո հնչել է Հայոց ցեղասպանության նահատակներին նվիրված շարականը, որը հեղինակել է Գերաշնորհ Տ. Զարեհ արքեպիսկոպոս Ազնավորյանը:
Արարողության ավարտին Հռոմի Սրբազան Քահանայապետ Ֆրանցիսկոս Պապն անմար կրակի մոտից բացօթյա մեքենայով ուղեւորվեց Հիշողությունների պուրակ, որտեղ օրհնեց եւ ջրեց իր անվամբ տնկված եղեւնին: