News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Երեւանում, Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիր Հռոմի պապի այցելությունից հետո նրան փշոտ մարտահրավերներ են սպասվում Ադրբեջանի, Թուրքիայի ու Ուղղափառ եկեղեցու կողմից, գրում է cruxnow.com կայքը:

Հոդվածագիրը հիշեցնում է, որ Հարավային Կովկասն «այն տարածաշրջաններից է, որտեղ պատմության բեռը հատկապես ծանր է»:

« Այս այցի կազմակերպիչներն պաշտոնապես ասում են, որ հարավկովկասյան երեք երկները՝ Հայաստանը, Վրաստանը ու Ադրբեջանը մեկ այցի շրջանակում այցելելուն խանգարում էին լոգիստիկ խնդիրները, նաեւ այն փաստը, որ Վրաստանի հոգեւոր առաջնորդ Պատրիարք Իլիա Բ-ն հիմա Կրետեում է Արեւելյան ուղղափառ եկեղեցիների Սրբազան ու մեծ խորհրդին մասնակցելու նպաատակով, հետեւաբար չէր կարող դիմավորել Հռոմի պապին Վրաստանում: Բայց իրականում, բոլորը գիտեն, որ հաշվի առնելով Հայաստանի ու Ադրբեջանի միջեւ լարվածությունը, այդ երկրները առանձին-առանձին այցելելը պարզապես գլխացավանքը նվազեցնելու նպատակ ունի»- գրում է Ջոն Ալենը:

Հոդվածագիրը կարծում է, որ Հռոմի պապ Ֆրանցիսկոսը կարող է մարտահրավերների առաջ կանգնել՝ տարածաշրջանի մյուս երկրներ իր այցելության ժամանակ: Նրա այցից առաջ Ադրբեջանը խնդրել էր դատապարտել այն ինչ նա կոչում է «Լեռնային Ղարաբաղի ու դրան հարակից ադրբեջանական շրջանների ապօրինի բռնազավթումը»:

«Չնայած Հռոմի պապից պետք չէ ակնկալել, որ նա կարող է լուծել այն հակամարտությունը, որի կարգավորման վրա արդեն երկու տասնյամյակից ավելի է գլուխ են ջարդում աշխարհի պետական այրերն ու դիվանագետները, բայց Ադրբեջանի այս խնդրանքը հուշում է, որ Հայաստանում Հռոմի պապի շահած յուրաքանչյուր միավորը կարող է վնասել նրան Ադրբեջանում»,- գրված է հոդվածում:

Դրան ի հավելում, կա նաեւ Թուրքիայի հետ հարաբերությունների սրման վտանգ: «Հնարավոր է, որ այն բոլոր դրական արձագանքները, որոնք Հռոմի Պապը վերջին 48 ժամում ստանում է Հայաստանում, նրա համար ծանր հարվածների վերածվեն Թուրքիայի կողմից»:

Հռոմի պապի մեկ այլ առաքելությունն է աջակցել Քրիստոնեական պառակտված աշխարհի միասնականությանը, այդ իմաստով բնական է, որ նա մտադիր է սերտացնել կապերը Հայ Առաքելական եկեղեցու հետ, որը ուղղափառ եկեղեցիների արեւելյան ընտանիքի մի մասն է:

«Այդուհանդերձ այս միասնականության ցուցադրմանն էլ հակադրվում է Ուղղափառ առաջնորդների հոգեւոր խորհուրդը, որն այս օրերին անցնում է Կրետեում, Թուրքիայի մյուս կողմում, այդ խորհուրդն էլ իր հերթին տարաձայնություններ ունի մի քանի եկեղեցիների՝ այդ թվում Ռուսական հզոր Ուղղափառ եկեղեցու հետ»- գրում է հոդվածագիրը:

Չնայած այս բոլոր դժվարություններին Հռոմի պապի այցը դրական արձագանք է ստացել հայերի եւ մամուլի կողմից:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   English
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Վատիկանը հատուկ նամականիշ է թողարկել Հռոմի պապի նկարով՝ թիկունքին Ծիծեռնակաբերդը (Ֆոտո)
Ֆրանցիսկոս Պապը Հայաստան էր ժամանել հունիսի 24-26-ը` «Այց առաջին քրիստոնեական երկիր» խորագրով…
Միհրան Պողոսյանն Ավանում քարոզչության արգելքի մասին․ ծիծաղելի հարցերին չեմ պատասխանում
Լրատվամիջոցներում շրջանառվում էր տեղեկություն այն մասին, որ Հայաստանի վարչապետ Կարեն Կարապետյանը Միհրան Պողոսյանին անձամբ նախազգուշացրել է, որ վերջինը «ներկա չգտնվի» Ավանում ՀՀԿ-ի նախընտրական հանդիպմանը․․․
Մեր տարածաշրջանի հակամարտությունները կարող են մեծանալ ու սպառնալիք դառնալ Եվրոպայի համար. ՀՀ նախագահ
Հռոմի Պապի այցը հայաստան խաղաղության այց էր, խաղաղ համակեցություն քարոզող այց էր...
Հայ արքեպիսկոպոս. Ֆրանցիսկոս պապի այցը Հայաստան ամրապնդեց մարդկանց հավատքը
Բոլոր քրիստոնյաները պետք է Պապի նման խաղաղության սուրհանդակներ լինեն...
Հռոմի Պապը շնորհակալություն է հայտնել հայ ժողովրդին
Հայ առաքելական եկեղեցու կողմից ինձ ցուցաբերած ընդունելության եւ եղբայրության համար...
Հռոմի Պապը տեսանյութ է հրապարակել Հայաստան կատարած այցի մասին
Տեսանյութում ներկայացված է Պապի եռօրյա այցի ֆոտոպամտությունը...
Ամենաշատ