News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Առաջատար համաշխարհային լրատվամիջոցները շարունակում են ուշադիր հետեւել Հռոմի Պապի հայաստանյան այցելությանը։ Բնականաբար ամենամեծ ուշադրությունը սեւեռված է Հայոց ցեղասպանության թեմային։

Նախքան պոնտիֆիկոսի այցը Հայաստան, լրատվամիջոցներին հատկապես հետաքրքրում էր այն փաստը, թե Պապը կարտասանի՞ արդյոք ցեղասպանություն բառը՝ լինելով հայկական հողի վրա։ Նախօրեին Պապի կողմից հայոց ջարդերը նորից ցեղասպանություն անվանելը փոխեցին Հայաստանում պոնտիֆիկոսի՝ Ծիծեռնակաբերդ կատարած այցին վերաբերող հրապարակումների վերնագրերը։

Այցելելով Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիր՝ Ֆրանցիսկոս Պապն ընդգծեց, որ չի կարել մաքրել հիշողությունը, գրում է The Telegraph–ը։

Ամերիկյան NBC հեռուստաընկերությունը նշում է, որ Հայաստանում արտասանելով ցեղասպանություն բառը՝ պոնտիֆիկոսը ռիսկի է դիմում առաջ բերել Թուրքիայի զայրույթը։ «Ֆրանցիսկոս Պապը ազդված էր երեւում Սերժ Սարգսյանի եւ Հայ առաքելական եկեցեցու ղեկավարների հետ աղոթքի ժամանակ»,– ասված է հոդվածում։ Նշվում է, որ Թուրքիան անմիջապես արձագանել է Պապի բառերին։ Associated Press–ը նշում է, որ Պապն աշխարհին կոչ է արել չմոռանալ եւ նվազեցնել Օսմանյան կայսրությունում հայոց ջարդերի նշանակությունը։

Reuters–ը նույնպես մանրամասն անդրադարձ էր կատարել Ծիծեռնակաբերդ Պապի այցին՝ նշելով, որ արարողությունից հետո պոնտիֆիկոսը շփվել է հայ որբերի սերունդների հետ, որոնց 20-րդ դարի սկզբին օթեւան էին տվել Հռոմի հարավում Պապի նստավայրում։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Վատիկանը հատուկ նամականիշ է թողարկել Հռոմի պապի նկարով՝ թիկունքին Ծիծեռնակաբերդը (Ֆոտո)
Ֆրանցիսկոս Պապը Հայաստան էր ժամանել հունիսի 24-26-ը` «Այց առաջին քրիստոնեական երկիր» խորագրով…
Միհրան Պողոսյանն Ավանում քարոզչության արգելքի մասին․ ծիծաղելի հարցերին չեմ պատասխանում
Լրատվամիջոցներում շրջանառվում էր տեղեկություն այն մասին, որ Հայաստանի վարչապետ Կարեն Կարապետյանը Միհրան Պողոսյանին անձամբ նախազգուշացրել է, որ վերջինը «ներկա չգտնվի» Ավանում ՀՀԿ-ի նախընտրական հանդիպմանը․․․
Մեր տարածաշրջանի հակամարտությունները կարող են մեծանալ ու սպառնալիք դառնալ Եվրոպայի համար. ՀՀ նախագահ
Հռոմի Պապի այցը հայաստան խաղաղության այց էր, խաղաղ համակեցություն քարոզող այց էր...
Հայ արքեպիսկոպոս. Ֆրանցիսկոս պապի այցը Հայաստան ամրապնդեց մարդկանց հավատքը
Բոլոր քրիստոնյաները պետք է Պապի նման խաղաղության սուրհանդակներ լինեն...
Հռոմի Պապը շնորհակալություն է հայտնել հայ ժողովրդին
Հայ առաքելական եկեղեցու կողմից ինձ ցուցաբերած ընդունելության եւ եղբայրության համար...
Հռոմի Պապը տեսանյութ է հրապարակել Հայաստան կատարած այցի մասին
Տեսանյութում ներկայացված է Պապի եռօրյա այցի ֆոտոպամտությունը...
Ամենաշատ