News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Հայ եկեղեցին եւ ողջ հայ ժողովուրդը գնահատանքով են սպասել Հռոմի պապ Ֆրանցիսկոսի այցին։ Այդ մասին Գյումրիում լրագրողների հետ զրույցում նշել է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի տեղեկատվական համակարգի տնօրեն Տեր Վահրամ քահանա Մելիքյանը։

«Մեզ համար իսկապես մեծ գոհունակության ալիք է, որ սրբազան քահանայապետը գտնվում է հայոց հողի վրա: Այսօր երեկոյան ականատես կլինենք երկու հովվապետերի աղոթքներին»,- նշել է նա:

Իսկ Հռոմի Պապի խոսնակ մոնսինյոր Ֆեդերիկո Լոմբարդին ներկայացրել է այսօր Հռոմի պապի շրջագայության մանրամասները։ «Օրը մեկնարկեց Ցեղասպանության հուշահամալիր այցելությամբ, որը շատ զգացական պահ էր: Հռոմի Պապը ճառ չարտասանեց, դա պարզապես մտորելու պահեր էին: Ֆրանցիսկոսի ոճը ավելի հարիր է լռությանը եւ աղոթքին: Աղոթքից հետո հուշահամալիրի կենտրոնում խորհրդանշական ծառատունկ եղավ եւ ստորագրվեց մեծ ոսկյա մատյանը»,- նշել է նա եւ հավելել է. «Հռոմի Պապը հանպատրաստից է գրառում առել հուշամատյանում: Նա ավելացրել է մի քանի խոսքեր, որոնք բխում են իր այս օրերի փորձառությունից: Կարեւորը խաղաղություն կառուցելու համար սա շատ կարեւոր է»:

«Պապը նաեւ ողջունեց այն մարդկանց ժառանգներին, որոնք որպես փոքրիկ երեխաներ ընդունվել էին Բենեդիկտոս 15-րդի կողմից  Գանդոլֆո ամրոցում: Մասնավորապես, արքեպիսկոպոս Մինասյանի եղբայրն էր այնտեղ, որի հայրը փոքր երեխա էր, որին ընդունել էր ժամանակին Բենեդիկտոս պապը: Պապը ժամանակ չունեցավ թանգարան այցելելու, բայց թանգարանում պահվում է մի կարեւոր փաստաթուղթ՝ Բենեդիկտոս 15-րդ Պապի նամակը Թուրքիայի սուլթանին, որով նա միջամտում էր հանուն հայերի Ցեղասպանության ժամանակ: Հայերը շնորհակալ են այդ միջամտության համար»,- նշել է մոնսինյոր Լոմբարդին:

Նա նաեւ նշել է, թե այս առավոտ տեսել են «սքանչելի Արարատ լեռը»: «Այս պատմական պահին մեր առջեւ բացվեց Արարատը: Գյումրիում ես հասկացա, որ սա պատմական օր է Գյումրիի համար, քանի որ մինչ այդ երբեւէ պապը այստեղ չի եղել, չի եղել նման կարեւոր աղոթք կենտրոնական հրապարակում: Տեղական իշխանությունները 23 հազար տոմս էին բաշխել, ժողովրդի աննախադեպ քանակ էր հավաքվել: Հռոմի Պապը սպառիչ ժամերգություն մատուցեց կաթողիկե կարգով: Պապը շեշտադրեց Գրիգոր Նարեկացու կարեւորությունը: Այս անգամ տեքստերում տարբերություններ չեղան, ի տարբերություն երեկվա»,- ամփոփել է Լոմբարդին:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Վատիկանը հատուկ նամականիշ է թողարկել Հռոմի պապի նկարով՝ թիկունքին Ծիծեռնակաբերդը (Ֆոտո)
Ֆրանցիսկոս Պապը Հայաստան էր ժամանել հունիսի 24-26-ը` «Այց առաջին քրիստոնեական երկիր» խորագրով…
Միհրան Պողոսյանն Ավանում քարոզչության արգելքի մասին․ ծիծաղելի հարցերին չեմ պատասխանում
Լրատվամիջոցներում շրջանառվում էր տեղեկություն այն մասին, որ Հայաստանի վարչապետ Կարեն Կարապետյանը Միհրան Պողոսյանին անձամբ նախազգուշացրել է, որ վերջինը «ներկա չգտնվի» Ավանում ՀՀԿ-ի նախընտրական հանդիպմանը․․․
Մեր տարածաշրջանի հակամարտությունները կարող են մեծանալ ու սպառնալիք դառնալ Եվրոպայի համար. ՀՀ նախագահ
Հռոմի Պապի այցը հայաստան խաղաղության այց էր, խաղաղ համակեցություն քարոզող այց էր...
Հայ արքեպիսկոպոս. Ֆրանցիսկոս պապի այցը Հայաստան ամրապնդեց մարդկանց հավատքը
Բոլոր քրիստոնյաները պետք է Պապի նման խաղաղության սուրհանդակներ լինեն...
Հռոմի Պապը շնորհակալություն է հայտնել հայ ժողովրդին
Հայ առաքելական եկեղեցու կողմից ինձ ցուցաբերած ընդունելության եւ եղբայրության համար...
Հռոմի Պապը տեսանյութ է հրապարակել Հայաստան կատարած այցի մասին
Տեսանյութում ներկայացված է Պապի եռօրյա այցի ֆոտոպամտությունը...
Ամենաշատ