News
Լրահոս
News
Կիրակի
Ապրիլ 28
Տեսնել լրահոսը

Քիչ առաջ Հիմնադիր խորհրդարանի գրասենյակի մոտից ոստիկանություն են տարվել Հիմնադիր խորհրդարանի ակտիվիստներ Վահրամ Պետրոսյանը, Փայլակ Թևանյանը, Արամ Մանուկյանը, Գագիկ Եղիազարյանը, Տիգրան Մանուկյանը եւ Ռազմիկ Մանուկյանը: Այս մասին ֆեյսբուքյան էջում գրառում է արել ՀԽ-ի համակիրներից մեկը: Գրառումից րոպեներ անց ՀԽ-ի լրատվության պատասխանատու Վարուժան Ավետիսյանը տարածել է հաղորդագրություն, ըստ որի Գագիկ Եղիազարյանին և մյուսներին ոստիկանություն են տարել այսօր ժամը 18-ին Հանրապետության Հրապարակում նախատեսված ֆլեշմոբին նրանց հավանական մասնակցությունը խափանելու նպատակով

«Քիչ առաջ Գագիկ Եղիազարյանի ընտանիքի անդամներից տեղեկացանք, որ կեսօրին Մասիս քաղաքում գտնվող նրա տուն են այցելել ոստիկանության ծառայողներ և ծանուցագիր են ներկայացրել Մասիսի ոստիկանության բաժին ներկայանալու համար: Ծանուցագիրը կազմված է օրենքի խախտմամբ: Ծանուցագրում նշված է, որ անհայտ անձի ներկայացրած ահազանգով հարուցված քրեական գործով են նրան հրավիրում ոստիկանության բաժին: Իրականում Գագիկ Եղիազարյանին և մյուսներին ոստիկանություն են տանում այսօր ժամը 18-ին Հանրապետության Հրապարակում Հռոմի պապի այցի շրջանակներում կազմակերպված միջոցառման ժամանակ Հայաստանում քաղբանտարկյալների առկայության մասին հիշեցնող Ֆլեշմոբին նրանց հավանական մասնակցությունը խափանելու նպատակով: Հարկ եմ համարում նաև ավելացնել, որ նրանց հետ միասին ապօրինի կերպով ոստիկանություն են տարել նաև Ռազմիկ Մանուկյանին: Մեր տեղեկություններով՝ նրանք գտնվում են Ոստիկանության Մաշտոցի բաժնում»,-նշված է հաղորդագրության մեջ:

Ոստիկանությունից NEWS.am-ի հետ զրույցում հայտնեցին, որ իրենք ավելի ուշ դրա հետ կապված  հայտարարություն կտարածեն:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Մեքսիկայում անցորդը կացնով վիրավորել է երիտասարդ կանադուհի զբոսաշրջիկի
Հարձակվել են 25-ամյա կանադուհի զբոսաշրջիկի վրա...
Պետական դավաճանության համար քրեական հետապնդում է հարուցվել երկու անձի նկատմամբ․ նրանք հետախուզվում են
Լրտեսության և պետական դավաճանության դեպքերի առթիվ Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի պետության, սահմանադրական կարգի…
Պատգամավոր Արթուր Խաչատրյանը Ոստիկանության Հրազդանի բաժնում է
Չեմ կարծում, որ երկար կպահեն Ոստիկանություոնւմ...
Պահեստազորի գնդապետը տուժող է ճանաչվել Բագրատաշենի դեպքերի առնչությամբ
Պահեստազորի գնդապետ Միհրան Մախսուդյանը տուժող է ճանաչվել երեք օր առաջ...
Աշտարակի ոստիկանները «Գայի պոստի» մոտ կանխել են «վենդետան». կռվի երկու կողմերում էլ հարազատ եղբայրներ էին
Դեպքի փաստով ոստիկանության Աշտարակի բաժնում փաստաթղթեր են ձևակերպվել, որոնք փոխանցվել են ՀՀ քննչական կոմիտեի Արագածոտնի մարզային...
ՔԿԾ-ում ծառայողական քննության արդյունքում երկու անձ ազատվել է պաշտոնից
Բացի այդ՝ նույն ծառայողական քննությամբ պարզվել է, որ ևս երկու քրեակատարողական ծառայող այդ ժամանակահատվածում ոչ պատշաճ է կատարել...
Ամենաշատ