Երեւան-Էջմիածին ճանապարհին այսօր՝ հունիսի 26-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել: Արմավիրի մարզի Այգեկ գյուղի բնակիչ, 27-ամյա Ռոման Բուդաղյանը  «Պրիստիժ» տաքսի ծառայության ավտոմեքենայով բախվել է ճանապարհի արգելապատնեշին, այնուհետեւ ավտոաշտարակին: NEWS.am-ի հետ զրույցում Այգեկի գյուղապետ Վարուժան Աբրահամյանը նշեց, որ ավտովթարի հետեւանքով  Ռոման Բուդաղյանի ուղեւոր 31-ամյա Մառլեն Պետրոսյանը մահացել է, իսկ Ռոման Բուդաղյանը տեղափոխվել է Երեւանի «Աստղիկ» ԲԿ:

Նշենք, որ դեպքի վայրում է գտնվել նաեւ ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Մովսես Առաքելյանը (Շմայսը):

Ավտոաշտարակի վրա այդ պահին աշխատանքներ կատարող  Երեւանի բնակիչ Գոռ Անդրիասյանը նույնպես մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: