
Հռոմի պապ Ֆրանցիսկոսի կողմից Հայոց ցեղասպանության մասին ճշմարտության բարձրաձայնումը լուրջ մարտահրավեր է Թուրքիային, հայտարարել է ԱՄՆ Հայ դատի գրասենյակի գործադիր տնօրեն Արամ Համփարյանը։
«Հռոմի պապ Ֆրանցիսկոսի կողմից Հայոց ցեղասպանության մասին ճշմարտության բարձրաձայնումը լուրջ մարտահրավեր է Թուրքիայի ժխտողական քաղաքականությանը եւ հանցագործության համար արդարադատության հասնելու ձգտում»,- ասել է Համփարյանը EWTN Global Catholic Network's հեռուստաալիքին տված հարցազրույցում։ Հեռուստաալիքը հեռարձակվում է 140 երկրների 250 մլն տներում։
Համփարյանը ԱՄՆ առաջնորդներին կոչ է արել հետեւել Հռոմի պապի օրինակին եւ ընդունել Հայոց ցեղասպանության ճանաչման եւ դատապարտման մասին բանաձեւը (Ներկայացուցիչների պալատի 154 բանաձեւ)։