News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

Եթե ուշադիր լսեք Հռոմի պապին, նրա ելույթներում չկա որեւէ բան, որը կարելի լիներ մեկնաբանել որպես «խաչակիրների ոգի»։ Այդ մասին տեղացի եւ օտարերկրացի լրագրողների հետ հանդիպմանը հայտարարել է Հռոմի Պապի խոսնակ մոնսինյոր Ֆեդերիկո Լոմբարդին՝ մեկնաբանելով թուրքական կողմի հայտարարությունները, թե Հայաստանում Պապի ելույթը «խաչակրաց ոգով էր»։

Ըստ Լոմբարդիի, պապը փորձում է ոչ թե պատերազմ մղել, այլ խաղաղություն կառուցել։ «Ես կարող եմ միայն կոչ անել ճիշտ կարդալ եւ ըմբռնել Պապի խոսքերը։ Հասկանում են, որ կան այլ նպատակներ, բայց Պապի իրական նպատակն է՝ խաղաղության հիմքեր դնել երկու ժողովուրդների միջեւ։ Նա նաեւ աղոթեց հանուն դրա։ Նա բառ անգամ չի ասել թուրք ժողովրդի դեմ։ Նա խոսել է հայերի եւ թուրքերի հաշտեցման մասին»,- ընդգծել է Ֆեդերիկո Լոմբարդին՝ կոչ անելով զերծ մնալ «խաչակիր» բառը բացասական երանգով մեկնաբանելուց։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ