News
Լրահոս
News
Շաբաթ
Մարտ 25
USD
388.07
EUR
416.17
RUB
5.07
Տեսնել լրահոսը

Հռոմի Պապի նման արտահայտությունը ցավալի է, դա խաչակրաց մտածելակերպի դրսեւորում է: Այս մասին հայտարարել է Թուրքիայի փոխվարչապետ Նուրեդդին Ջանիքլին՝ անդրադառնալով Հռոմի Պապի կողմից Հայաստան այցի ժամանակ «ցեղասպանություն» եզրի օգտագործմանը, հաղորդում է թուրքական «Թաքսիմ» թերթը:

«Ջանիքլիի արձագանքը՝ Հռոմի Պապի խոսքերին» վերնագրով լուրի մեջ թերթը գրել է, որ նախօրեին Կիրեսուն քաղաք այցելության ժամանակ Թուրքիայի փոխվարչապետ Նուրեդդին Ջանիքլին անդրադարձել է Հռոմի Պապի՝ Հայաստան այցելության ընթացքում իր ելույթում 1915 թվականի դեպքերը որպես ցեղասպանություն որակելուն:

«Հռոմի Պապի նման արտահայտությունը ցավալի է: Ինչպես Անգլիայի Եվրամիությունից դուրս գալու համայնապատկերի ժամանակ, քահանայապետի գործողություններում եւս կարելի է տեսնել խաչակրաց մտածելակերպի բոլոր դրսեւորումները»,-ասել է նա ու հավելել. «Հռոմի Պապի հայտարարությունն օբյեկտիվ չէ: Հայտարարությունը չի համապատասխանում իրականությանը: Սա բոլորը գիտեն: Հայերն էլ գիտեն: Կարճ ժամանակ առաջ Գերմանիայի խորհրդարանը նորից սրա նման մի որոշում ընդունեց: Այդ շրջանում դեպքերի ամենակենդանի վկաներից մեկն էլ Գերմանիան է: Գիտեք, դեպքերի տեղի ունեցած շրջանում օսմանցու գլխավոր շտաբի պետը գերմանացի սպա էր»:

Ջանիքլին նաեւ հավելել է, որ Հռոմի Պապի նման արտահայտության նպատակը Թուրքիային «անկյուն խցկելն է»:

«Ինչ պատճառով Թուրքիան չի ընդունվել Եվրամիություն, նույն պատճառով էլ Հռոմի Պապը նման հայտարարություն է անում: Բնականաբար լուրջ չենք ընդունում: Ընդունելն արդեն խնդրո առարկա չի կարող լինել: Նման բան չկա այս ազգի պատմության մեջ, հնարավոր էլ չէ, որ տեղի ունենար, որովհետեւ մեր հավատքը, ավանդույթներն ու սովորույթները դա ի սկզբանե մերժում են»,-հավելել է Թուրքիայի փոխվարչապետը:

Նշենք, որ հունիսի 24-ին, ՀՀ նախագահի նստավայրում իր ելույթում Հռոմի Ֆրանցիսկոս Պապը վերահստըատել է իր դիրքորոշումը՝ 1915 թվականի դեպքերը կոչելով ցեղասպանություն:

Հատկանշական է, որ Հռոմի Պապի կողմից «ցեղասպանություն» եզրի օգտագործման ֆոնին Թուրքիայում նորից հիշել են Գերմանիայի Բունդեսթագի կողմից ընդունված բանաձեւը, որը պաշտոնական Անկարային հանգիստ չի տալիս:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Բունդեսթագում Հայոց ցեղասպանության ճանաչման բանաձևը քայլ էր՝ խթանելու ճանաչման գործընթացը. Տաբեա Ռյոսներ
Խորապես ցնցված և հուզված եմ այն տառապանքից, որ կրել է հայ ժողովուրդը: Կարծում եմ, որ մենք, Եվրոպայում ականատես լինելով բազմաթիվ...
Իսրայելում բացվել է Հայոց ցեղասպանությանը նվիրված հրապարակ
Արարողությունը տեղի է ունեցել՝ չնայած Թել Ավիվում Թուրքիայի դեսպանատան կողմից գործադրված ճնշմանը...
Թուրքիային վրդովեցրել է Հայոց ցեղասպանության հիշատակումը Եվրախորհրդարանի զեկույցում
Կոչ ենք անում Եվրախորհրդարանին գործել քաղաքական բարոյականության եւ միջազգային իրավունքի համաձայն․․․
Ցեղասպան քաղաքականություն այսօր նաև տարվում է թե´ Արցախի, թե´ Հայաստանի նկատմամբ. Արման Թաթոյան
Այսպիսի վայրագություններ թույլ չտալու համար անհրաժեշտ է արդյունավետ կանխարգելում, այդ թվում` միջազգային հասցեական…
ՌԴ Դաշնային ժողովի պատվիրակությունն այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր
Պատվիրակության անդամները ծաղիկներ են դրել Հայոց ցեղասպանության զոհերի…
Թուրքիայի դեսպանը պահանջել է Հայֆայում Հայոց Ցեղասպանության զոհերի հուշարձան չտեղադրել
Թուրքիայի դեսպան Շաքիր Օզքան Թորունլարի նամակը հասցեագրված է եղել Իսրայելի մշակույթի․․․
Ամենաշատ