News
Լրահոս
News
Կիրակի
Սեպտեմբեր 24
USD
387.24
EUR
411.87
RUB
4.03
Տեսնել լրահոսը

Մեդվեդեւի եւ Գյուլի այցերը Հարավային Կովկաս ուշագրավ են. հասկանալի չէ, թե այդ այցերը տարածաշրջանային խնդիրները լուծելու Մոսկվայի եւ Անկարայի զուգահեռ քայլե՞րն են, թե՞ փոխհրաձգություն: Այդ մասին հայտարարել է թուրք փորձագետ Մեհմեդ Փերինչեքը: Նրա խոսքով, ԱՄՆ-ի գլխավոր նպատակը Կենտրոնական Ասիան է եւ այդ նպատակին հասնելու համար Վաշինգթոնը Ռուսաստանին ծնկի բերելուց բացի այլ ուղի չունի:

Խոսելով ղարաբաղյան բանակցային գործընթացի մասին` Մեհմեդ Փերինչեքը, հղում անելով ռուսաստանյան հատուկ ծառայություններին, նշել է, որ ԱՄՆ-ն Երեւանին առաջարկել է, որ կճանաչի ԼՀՂ անկախությունը` Հայաստանից ռուսական ռազմակայանների դուրս բերման դիմաց:

«Այդ հանգամանքը դարձել է Ռուսաստան-Հայաստան փոխհարաբերությունների էլ ավելի զարգացման պատճառ»,- «Նովոստի-Ադրբեջանի» փոխանցմամբ, պնդում է թուրք փորձագետը:

«Դմիտրի Մեդվեդեւի այցը Երեւան եւ Հայաստանում ռուսական ռազմակայանի տեղակայման ժամկետի երկարաձգումը կարելի է գնահատել որպես հակահարված այդ փորձերին:

2009-ի դեկտեմբերին ԱՄՆ Կոնգրեսի որոշումը` Լեռնային Ղարաբաղին 8 միլիոն դոլար տրամադրելու մասին, դրա առաջին ազդանշաններն էին: Ռուսաստանը նախատեսում է ղարաբաղյան հիմնախնդրում ստատուս-քվոյի փոփոխության դիմաց ծանրության ուժը տեղափոխել Ադրբեջանի օգտին: Այդ իրավիճակը հնարավորություն է տալիս Ադրբեջանին Ռուսաստանին իր կողմը տանել»,- կարծում է Փերինչեքը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Եղբայր հայ ժողովրդին մաղթում ենք տոկունություն, խաղաղ ապագա և բարօրություն. ՌԴ դեսպանություն
Հայաստանում Ռուսաստանի դեսպանությունը շնորհավորել է Հայաստանի...
Կեդմի․ Հայաստանի վարած քաղաքականությունը կարող է թուլացնել Իրանի կողմից հնարավոր օգնությունը
Ամերիկացիներին Հայաստանը պետք է ընդդեմ Ռուսաստանի եւ Իրանի...
Հայաստանը եղել եւ մնում է մեր շատ կարեւոր դաշնակիցը, գործընկերը. Կրեմլ
Հայաստանը մեզ համար կարեւոր դաշնակից է...
Պուտինն ու Փաշինյանը անցյալ շաբաթվանից չեն շփվել. Պեսկով
Կրեմլը հաստատել է, որ անցած շաբաթ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը նամակ է հղել Ռուսաստանի...
Համագործակցությունը բխում է երկու երկրների շահերից. ՌԴ ԱԳՆ-ն շնորհավորել է ՀՀ անկախության 32-ամյակի առիթով
Շնորհավորանք սեպտեմբերի 21-ի առիթով...
«Ինչո՞ւ Հայաստանը չի կարող հեռանալ Ռուսաստանից». «Շպիգելն» անդրադարձել է հայ-ամերիկյան զորավարժություններին
Փաշինյանն ազդակներ է հղում, որ պատրաստ է հեռանալ Մոսկվայից, բայց Արևմուտքը Հայաստանին չի օգնի…
Ամենաշատ