News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը


Փոքրիկ դադարից հետո մենք շարունակում ենք ձեզ ներկայացնել «Եվրո 2016»-ի մանրամասները: Ֆուբոլիստներին ու ֆուտբոլասերներին երկու օրով հանգիստ էր տրված, իսկ հետո սկսվեցին փլեյ-օֆի հանդիպումները:

1/8-ի եզրափակչի առաջին օրն ապացուցեց, որ UEFA-ի որոշումը կապված թիմերի քանակի ավելացման հետ, մեղմ ասած, այդքան էլ արդարացված չէր: Դա իհարկե ճաշակի հարց է, բայց երբ դիտում ես Ուելսի ու Հյուսիսային Իռլանդիայի խաղը, հետո տանջվում ես խորվաթներին ու պորտուգալացիներին դիտելով, հիշում ես եւս մեկ անգամ, որ ֆուտբոլը ուժեղագույների խաղն է, ոչ թե՝ փորձադաշտ:

Փառք Աստծո, երկրորդ օրն ավելի հարուստ էր: Չէ որ այստեղ խաղում էին ֆրանսիացիներն ու գերմանացիները: Իռլանդիան Ֆրանսիայի հետ խաղում չնայած կարողացավ առաջինը հաշիվը բացել, բայց տարիներ առաջվա «մուռն» այդպես էլ չի կարողանում հանել, երբ Ֆրանսիան անարդարացիորեն ձեռքով խփված գնդակի շնորհիվ անցավ աշխարհի առաջնություն: Այս անգամ էլ իռլանդացիները «մուռ» չհանեցին, բայց մոտ էին:

Ծովից ծով ինտերնետ ռոմինգում Ucom-ի հետ
Մինչև սեպտեմբերի 15-ն օգտվեք շարժական ինտերնետից 39 դրամ/ՄԲ և մուտքային զանգերից 150 դրամ/րոպե սակագներով նշված ծովափնյա երկրներում: Ամբողջական ցանկը` այստեղ

Գերմանիան խեղդեց Սլովակիային՝ 3-0 հաշվով: Այսքանն ասելով այն թիմերի մասին, որորոնց համար «փլեյ-օֆ» դուրս գալը արդեն մեծ տոն է, հիմա ճանապարհը զիջեք մեծերին: Օրվա երրորդ խաղը իմ վերջին խաղն էր Ֆրանսիայի հարավում՝ Թուլուզում: Սա նաեւ այս քաղաքի համար «Եվրոյի» վերջին խաղն էր: Բելգիան ու Հունգարիան պետք է որոշեին, թե իրենցից ով է խաղալու Ուելսի հետ: Հունգարիայի համար «փլեյ-օֆ»-ն արդեն մեծ նվաճում է, սա 50-ականները չեն, նրանք միջին թիմ են այս պահին, բայց խմբում առաջ անցան անգամ Պորտուգալիայից, որը կշարունակի պայքարը:

Բելգիան ի սկզբանե առաջնության ֆավորիտներից էր, բայց Իտալիայի հետ վատ խաղը, նրան գցեց կասկածելի ֆավորիտների ցուցակի մեջ: Ինչպես երեւի գիտեք, Բելգիան առանց որեւէ խնդրի ջախջախեց Հունգարիային 4-0 հաշվով: Բելգիացի երկրպագուները խաղից հետո երջանկությունից չէին հագենում, երգում էի մարզադաշտի կողքին, իսկ հունգարները լքում էին ոչ միայն մարզադաշտը, այլ արդեն նաեւ Ֆրանսիան:

Այս առաջնությանն ամենից ակտիվ երկպագուները հենց այն երկրների ներկայացուցիչներն են, որոնք առաջին անգամ են մասնակցում կամ էլ շատ հազվադեպ են հայտնվում եզրափակիչ փուլում: Նրանց մեծ մասն արդեն տանն են: Բոլորի ուշադրությունը սեւեռված կլինի իհարկե հունիսի 27-ի Անգլիա-Իսլանդիա խաղին: Իսլանդիան այն «Լեսթերն» է, ում ցանկանում են տեսնել չեզոք երկրպագուները: Ինչպես արդեն կատակում են բոլորը, Իսլանդիայի բնակչության ուղիղ կեսն այս պահին գտնվում է Ֆրանսիայում: Սենտ Էտիենն ու Թուլուզը հրաժեշտ տվեցին Եվրոպային, վաղը դա կանի նաեւ Նիսը: Երկրպագուական ծեծկռտուքները, մերձֆուտբոլյան իրադարձությունները կամաց-կամաց իրենց տեղը զիջում են իսկական ֆուտբոլին:

Իսկ մենք շարժվենք դեպի Փարիզ... որքան էլ հետաքրքիր է տարբեր քաղաքներում, ֆուտբոլային կյանքը իսկապես եռում է հենց Ֆրանսիայի մայրաքաղաքում:

Ի դեպ, վերջապես գտնվեց նաեւ Զինեդին Զիդանը: Նա չկար «Եվրոյի» բացմանը: Հետո պարզվեց Հնդկաստանում է: Եվ այսօր վերջապես իր Instagram-ում լուսանկար տեղադրեց որ արդեն Փարիզում է: Ով գիտե, գուցե զգում է, որ Ֆրանսիան դառնալու է չեմպիոն:

Նշենք, որ Եվրո 2016-ի լուսաբանման գլխավոր հովանավորը UCOM ընկերությունն է:

Վերա Մարտիրոսյան Թուլուզից

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«59 հարց ֆուտբոլի մասին և ոչ միայն» Լիլիթ Մակունցի հետ
Այս և այլ հարցերի պատասխանը տվել է Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարարի պաշտոնակատար Լիլիթ Մակունցը...
«59 հարց ֆուտբոլի մասին եւ ոչ միայն» Էդուարդ Շարմազանովի հետ
Ո՞ւմ է նա համարում բոլոր ժամանակների լավագույն քաղաքական գործիչ...
«59 հարց ֆուտբոլի մասին և ոչ միայն»՝ Դավիթ Սանասարյանի հետ
Եղե՞լ է այնպես, որ նրա սերը մերժեն, պե՞տք է արդյոք հայերը հպարտանան Քիմ Քարդաշյանով, ի՞նչ խորհուրդ կտար ինքն իրեն 18 տարեկանում...
«59 հարց ֆուտբոլի մասին եւ ոչ միայն»՝ Նաիրա Զոհրաբյանի հետ
NEWS.am-ը վերսկսում է «59 հարց ֆուտբոլի մասին եւ ոչ միայն» հաղորդաշարը...
Լեգենդար Բատիստուտան՝ հայկական Վարդավառի եւ կովեր պահելու մասին (Ֆոտո)
Բատիստուտան պատմել է, որ այլեւս ֆուտբոլով չի զբաղվում․․․
Լեգենդների հանդիպմանը կնախորդեն մի շարք միջոցառումներ, այդ թվում համերգներ, վարպետության դասեր
Հիշեցնենք, որ բացի Լեգենդների խաղից, հուլիսի 6-8-ին առաջին անգամ Երեւանի պատմության մեջ կստեղծվի ֆան-գոտի, որը «Ազատության հրապարակում կընդունի բոլոր երկրպագուներին...
Ամենաշատ