News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մայիս 07
Տեսնել լրահոսը

Շուշիի առանձնակի գումարտակի հրամանատար Ժիրայր Սեֆիլյանին իշխանությունները մեկուսացրին Հռոմի Պապի այցի ժամանակ ակցիա չանելու համար, այդ գործը շինծու է եւ հորինած: Այս մասին, այսօր՝ հունիսի 28-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշել է Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբի ղեկավար Լեւոն Բարսեղյանը:

Նրա խոսքով, իշխանությունը բազմիցս ապացուցել է, որ ինքը բանսարկու է, ինչ- որ մի պահի, երբ  հարմար է համարում, սկսում է գործեր սարքել, մարդկանց մեկուսացնել, անգամ դատել:

Բարսեղյանը նշել է, որ նույն տրամաբանության մեջ էր նաեւ ոստիկանների կողմից Շանթ Հարությունյանի որդուն՝ Շահեն Հարությունյանին, Գյումրիից առեւանգելը, ով ցանկանում էր Հռոմի Պապին ցույց տալ, որ Հայաստանում կան քաղբանտարկյալներ:

Ինչ վերաբերում է նրան, որ ոստիկանությունը վերջին նախազգուշացում է արել Շահեն Հարությունյանին՝ նշելով, որ հակառակ դեպքում պայմանական ազատազրկումը կարող է փոխվել կալանքով, Լեւոն Բարսեղյանն ասել է. «Ռեժիմի երազանքը սա է, ակնհայտ է, որ Շահենը միամիտ չէ, ակնհայտ է, որ շատ լավ գիտի արտահայտման գործիքակազմը, քրեական հանցագործություն իրեն կպցնելն անհնար է, բաց իշխանությունը կպցրել է դա եւ կշարունակի ահաբեկել: Ոստիկանությունն իր կացնային  մեթոդներով է առաջնորդվում»:

!
Այս նյութը հասանելի է նաև   English
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ամենաշատ