News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

Ադրբեջանում կրկին արգելվել է ծածանել Թուրքիայի դրոշը։  Այս մասին տեղեկացնում է թուրքական Vatan-ը՝ վկայակոչելով ադրբեջանական աղբյուրները։

Ադրբեջանական իշխանություններն այս քայլը որեւէ կերպ չեն հիմնավորել, սակայն հայտնի է, որ Թուրքիայի դրոշի արգելման վճիռը կայացվել է Ադրբեջանի իշխանական վերին օղակներում։

Ավելի վաղ, հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացի սկսման ժամանակ, Ադրբեջանը ոչ պաշտոնապես արգելել էր Ադրբեջանում օգտագործել Թուրքիայի դրոշը։ Սակայն, հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացը սառեցվելուց հետո կրկին կարգավորվել էին թուրք-ադրբեջանական հարաբերությունները։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ