Ստամբուլի Աթաթուրքի անվան օդանավակայանում հունիսի 28–ի ուշ երեկոյան իրականացված ահաբեկչության հետեւանքով սպանվածների թիվը հասել է 41–ի։  Այս մասին հայտարարություն է տարածել Ստամբուլի նահանգապետարանը։

Թուրքական Milliyet–ի փոխանցմամբ՝ Ստամբուլի նահանգապետարանի հայտարարության մեջ նշվել է նաեւ, որ  ահաբեկչության հետեւանքով վիրավորների թիվը հասել է 239–ի, իսկ 41 սպանվածների մեջ 13 օտար երկրների քաղաքացիներ են։